Համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքի պայմանները կարգավորվում են
ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով: Միևնույն ժամանակ, նույն օրենսգրքի
60-րդ և
62-րդ հոդվածներով սահմանվում են այն հողամասերը, որոնք ենթակա չեն փոխանցման քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության: