ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Այլ հարցեր
Վերջնահաշվարկ աշխատանքից ազատվելու ժամանակ Պատասխանել
Վարկանիշ: 25  ♦   Հարց: 3  ♦   Պատասխան: 1
Հարցը տրվել է   21.02.2017, 17:43  -ին
Բարև Ձեզ,
Ընկերուհիս 5 տարի աշխատում էր հագուստի խանութում։ Տնօրենի հետ վիճաբանության արդյունքում որոշել է հեռանալ աշխատանքից, սակայն տնօրենը հրաժարվում է կատարել վերջնահաշվարկ։ Խնդրում եմ հուշել, թե ինչպես կարող ենք կարգավորել այս հարցը։ Կանխավ շնորհակալ եմ։

Վարկանիշ: 399  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 47
Պատասխանը տրվել է   21.02.2017, 18:00  -ին
Հարգելի Անահիտ,
Համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի․ "Աշխատողն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն երեսուն օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին: Կոլեկտիվ պայմանագրով կարող է նախատեսվել ծանուցման ավելի երկար ժամկետ: Ծանուցման ժամկետը լրանալուց հետո աշխատողն իրավունք ունի դադարեցնելու աշխատանքը, իսկ գործատուն պարտավոր է ձևակերպել աշխատանքային պայմանագրի լուծումը և աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ":
Վարկանիշ: 9  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 2
Պատասխանը տրվել է   11.09.2018, 17:51  -ին
Խնդրում եմ ասեք եթե աշխատողին տարվա ընթացքում հասնում է 20+4 արձակուրդային օրեր, վերջնահաշվարկի ժամանակ մեկ ամսվա համար հաշվարկվող օրերը՝  20/12=1.67,  թե 24/12=2 կասեք որն է ճիշտը?
Վարկանիշ: 9  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 2
Պատասխանը տրվել է   12.09.2018, 11:12  -ին
Ruzan, Ճիշտն  ասած ուզում եմ իմանալ  ՝20+4 -ի դեպքում մեկ ամսվա 2 օր է հասնում թե 1.67, 4 օրը արձակուրդին ավելանում է կառավարության որոշման համաձայն:
img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում