Հարգելի Անահիտ,
Համաձայն
ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի․ "Աշխատողն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային
պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը
նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն երեսուն օր
առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին: Կոլեկտիվ պայմանագրով կարող է
նախատեսվել ծանուցման ավելի երկար ժամկետ: Ծանուցման ժամկետը լրանալուց
հետո աշխատողն իրավունք ունի դադարեցնելու աշխատանքը, իսկ գործատուն
պարտավոր է ձևակերպել աշխատանքային պայմանագրի լուծումը և աշխատողի հետ
կատարել վերջնահաշվարկ":