ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Անշարժ գույք
Անշարժ գույքի սեփականաշնորհման վերաբերյալ Պատասխանել
Վարկանիշ: 9  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 0
Հարցը տրվել է   26.01.2017, 18:27  -ին
Հարցս վերաբերում է բնակելի տան սեփականաշնորհմանը: Տունը ձեռք է բերվել 1980-ականների կեսերին՝ կոոպերատիվ կարգով: ՀԽՍՀ-ի օրդերում գրանցված են եղել ամուսին, կին և 2 երեխաներ: Կինը և երեխաները լքել են բնակարանը 1992թ-ին ու ինչ-ինչ տեղեկություններով մեկնել ՌԴ:
Տունը սեփականաշնորհված չէ: Ամուսինը մշտապես բնակվում է ՀՀ-ում՝ այդ տանը, այժմ ցանկանում է սեփականաշնորհել:
Ի՞նչ հիմունքներով հնարավոր կլինի տունը սեփականաշնորհել ամուսնու անունով:
Նախապես շնորհակալ եմ:
Վարկանիշ: 399  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 47
Պատասխանը տրվել է   17.02.2017, 17:14  -ին
Ձեր կողմից բարձրացված հարցը կարգավորվոմ է Քաղաքացիական օրենսգրքի 187-ր հոդվածով, համաձայն որի Քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

Ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման համար անհրաժեշտ է հետևյալ 4 պայմանների միաժամանակյա առկայությունը.

  1. Գույքի տիրապետումը պետք է լինի բարեխիղճ, այսինքն գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման, տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով։

  2. Տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփական գույք, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում։ 

  3. Տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ,այսինքն՝ 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի։

  4. Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն՝ փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով:

img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում