ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Աշխատանքային պայմանագիր
Աշխատանքից ազատվելը փորձաշրջանի ժամանակ Պատասխանել
rob
Վարկանիշ: 75  ♦   Հարց: 4  ♦   Պատասխան: 11
Հարցը տրվել է   16.05.2014, 16:36  -ին
Ընկերս ընդունվել է աշխատանքի, կնքել աշխատանքային պայմանագիր 3 ամիս փորձաշրջանով։ 1 ամիս հետո նրան առաջարկեցին ավելի բարձր վարձատրությամբ աշխատանք, սակայն տնօրենը հրաժարվում է ստորագրել ազատման հրամանը, պատճառաբանելով, որ նման դեպքերում աշխատողը պետք է տեղյակ պահի աշխատանքից դուրս գալուց 30 օր առաջ։
Խնդրում եմ օգնեք, ճի՞շտ է արդյոք տնօրենը։
Վարկանիշ: 49  ♦   Հարց: 4  ♦   Պատասխան: 9
Պատասխանը տրվել է   16.05.2014, 17:20  -ին
Ձեր ընկերը կարող է գրավոր ծանուցել գործատուին աշխատանքային պայմանագիրը լուծելու իր մտադրության մասին և 3 օր հետո անցնել նոր աշխատանքի:
Այս հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 93-րդ հոդվածի 2-րդ մասով, համաձայն որի.
"Փորձաշրջանի ընթացքում աշխատողն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը` այդ մասին երեք օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին":


img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում