ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Իրավաբանական անձինք
Հասարակական կազմակերպության կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացումը Պատասխանել
Վարկանիշ: 49  ♦   Հարց: 4  ♦   Պատասխան: 9
Հարցը տրվել է   15.05.2014, 17:48  -ին
Բնապահպանական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությանը առաջարկել են անցկացնել շրջակա միջավայրի պահպանության հարցերով դասընթացների շարք վճարովի հիմունքներով, որի համար կազմակերպությունը պետք է կնքի վճարովի ծառայությունների մատուցման պայմանագիր:
Կհամարվի արդյոք ծառայությունների մատուցումը ձեռնարկատիրական գործունեություն և, եթե այո, ապա իրավունք ունի արդյոք ՀԿ իրականացնելու այդպիսի գործունեություն: Ինչ հետևանքներ կարող է դա առաջացնել կազմակերպության համար:

Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար
Վարկանիշ: 156  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 19
Պատասխանը տրվել է   15.05.2014, 18:39  -ին
Եթե հասարակական կազմակերպությունը պետք է կնքի վճարովի ծառայությունների մատուցման պայմանագիր, դա արդեն նշանակում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, իսկ հասարակական կազմակերպությունը ձեռնարկատիրական գործունեություն կարող է իրականացնել միայն առևտրային կազմակերպություններ ստեղծելու կամ դրանց մասնակցելու միջոցով։
Վարկանիշ: 49  ♦   Հարց: 4  ♦   Պատասխան: 9
Պատասխանը տրվել է   16.05.2014, 10:48  -ին
Շնորհակալություն պատասխանի համար:
Կցանկանայի ճշտել, որ իրավական ակտով է սահմանված այդ նորմը և ինչ պատասխանատվություն կարող է կրել ընկերությունը դա խախտելու համար:
Վարկանիշ: 156  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 19
Պատասխանը տրվել է   16.05.2014, 13:04  -ին
<Հասարակական կազմակերպությունների մասին> ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանվում է Հասարակական կազմակերպությունների ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նորմը։ Այդ նորմը խախտելը կդիտվի որպես ապօրինի ձեռնարկատիրություն, ինչը առաջացնում է վարչական պատասխանատվություն Վարչ.Իր.վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169 հոդվածի համաձայն:
<Հասարակական կազմակերպությունների մասին> ՀՀ օրենքի պահանջները խախտելու դեպքում վերահսկողություն իրականացնող մարմինը օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն կարող է դիմել դատարան կազմակերպությունը լուծարելու պահանջով։


Վարկանիշ: 1  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 1
Պատասխանը տրվել է   19.01.2017, 22:39  -ին
Հասարակական կազմակերպությունն իրավունք ունի զբաղվել առևտրային գործունեությամբ(տնտեսական գործունեություն ծավալել):Սակայն այս դեպքում նպատակը հիմնադիրների կողմից շահույթ ստանալը չէ և ստացված եկամուտը պետք է ծառայի բացառապես ՀԿ նպատակային գործունեության իրագործման համար
Նշված իրավունքը հաստատվում է 
<Հասարակական կազմակերպությունների մասին> ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով՝  մասնավորապես նշված հոդվածի 6_րդ կետով:
img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում