Հարգելի Մարայվա,
ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տոնական օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, կողմերի համաձայնությամբ վարձատրվում է ժամային կամ օրական դրույքաչափի առնվազն կրկնակի չափով, կամ աշխատողին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է վճարովի այլ հանգստյան օր, կամ այդ օրը ավելացվում է ամենամյա արձակուրդին:
Օրական դրույքաչափը հաշվարկվում է
ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 180-րդ հոդվածի 2.1 մասով սահմանված կարգով:
Այդ դեպքում որպես տվյալ ամսվա հիմնական աշխատավարձ պետք է ընդունել աշխատողի աշխատավարձը մինչև հարկումը (այսպես կոչված կեղտոտ աշխատավարձը):