ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Աշխատավարձ
Աշխատանքը տոնական և հիշատակի օրերին Պատասխանել
Վարկանիշ: 5  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 0
Հարցը տրվել է   04.06.2015, 14:49  -ին
Հարգելի մասնագետներ խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս: 2015 թ-ի մայիս ամսվա համար վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում ունենք 23 աշխատանքային օր: Աշխատողի աշխատավարձն է 80000 դրամ: Աշխատողը աշխատել է նաև մայիսի 9-ին և 28-ին: Ինրպե՞ս հաշվարկեմ լրացուցիչ հավելավճարը: Կանխավ շնորհակալություն:
Վարկանիշ: 8  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 6
Պատասխանը տրվել է   05.06.2015, 11:50  -ին
Հարգելի Մարայվա,
        ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տոնական օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, կողմերի համաձայնությամբ վարձատրվում է ժամային կամ օրական դրույքաչափի առնվազն կրկնակի չափով, կամ աշխատողին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է վճարովի այլ հանգստյան օր, կամ այդ օրը ավելացվում է ամենամյա արձակուրդին:
        Օրական դրույքաչափը հաշվարկվում է ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 180-րդ հոդվածի 2.1 մասով սահմանված կարգով:
        Այդ դեպքում որպես տվյալ ամսվա հիմնական աշխատավարձ պետք է ընդունել աշխատողի աշխատավարձը մինչև հարկումը (այսպես կոչված կեղտոտ աշխատավարձը):

Վարկանիշ: 1  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 1
Պատասխանը տրվել է   28.06.2018, 19:36  -ին
80000/23=3478 (օրական)
3478*2=6956   (մայիսի 9)
3478*2=6956   (մայիսի 28)
80000+6956+6956=93912
img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում