ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Այլ հարցեր
Հղիության և ծննդաբերության նպաստ Պատասխանել
Վարկանիշ: 11  ♦   Հարց: 3  ♦   Պատասխան: 6
Հարցը տրվել է   27.11.2014, 16:50  -ին
Խնդրում եմ օգնեք:Սոցիալական ապահովության պետական ծառայություն եմ ներկայացրել  հարկային ծառայության կողմից հաստատված տեղեկանքը և համապատասխան դիմումը:Սակայն նշված փաստաթղթերից բացի, նրանք պահանջում են նաև աշխատանքային պայմանագիր:Չգիտեմ ինչպես վարավել:
Վարկանիշ: 8  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 6
Պատասխանը տրվել է   27.11.2014, 17:27  -ին
Հարգելի Նարինե, ՙՙՙԺամանակավոր անաշխատունակության մասին՚ Օրենքի 28-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետով սահմանված է, լիազոր մարմնի (Սոցիալական ապահովության պետական ծառայության) իրավասությունը  իր լիազորությունների շրջանակում գործատուներից, կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից պահանջել նպաստ նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթեր:
Հետևաբար՝ նպաստ ստացող աշխատողի աշխատանքային պայմանագիրը կարող է դիտվել որպես գործատուի կողմից նպաստ հաշվարկելու և նշանակելու համար հիմք հանդիսացող փաստաթղթերից մեկը և պահանջվել լիազոր մարմնի կողմից:
rob
Վարկանիշ: 75  ♦   Հարց: 4  ♦   Պատասխան: 11
Պատասխանը տրվել է   28.11.2014, 01:19  -ին
Հարգելի Իրինա
Նույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասով հստակ սահմանված է գործատուին իր միջոցներից վճարված նպաստի փոխհատուցման համար սոցիալական ծառայություն ներկայացվող փաստաթղթերի ցանկը՝ դա միայն և միայն հարկային մարմնի կողմից հաստատված տեղեկանքն է, որը ներկայացնելուց հետո մեկ ամսվա ընթացքում սոցիալական ծառայությունը պարտավոր է գործատուին փոխհատուցել այնտեղ նշված գումարը։
Գործատուի համար որևէ այլ փաստաթուղթ ներկայացնելու պահանջ օրենքով կամ այլ իրավական ակտով նախատեսված չէ։
Օրենքով կամ որևէ այլ իրավական ակտով սոցիալական ծառայությանը չի վերապահված լիազորություն ստուգել հարկային մարմնի կողմից հաստատված տեղեկանքը կամ պահանջել այլ փաստաթղթեր ևս։
Հետևաբար՝ Ձեր նշված հոդվածում սոցիալական ծառայությունը գործատուի կողմից վճարված նպաստը փոխհատուցելու համար իր լիազորությունների շրջանակում կարող է պահանջել միայն վճարելու համար անհրաժեշտ փաստաթուղթ, որը միայն հարկային մարմնի կողմից հաստատված տեղեկանքն է։

Վարկանիշ: 8  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 6
Պատասխանը տրվել է   28.11.2014, 12:26  -ին
Նարինե, ասացեք խնդրեմ, իսկ Սոցիալական ապահովության պետական ծառայությունը որևէ կերպ մեկնաբանել կամ հիմնավորե՞լ է իր՝ աշխատանքային պայմանագիր ներկայացնելու պահանջը:
Վարկանիշ: 11  ♦   Հարց: 3  ♦   Պատասխան: 6
Պատասխանը տրվել է   28.11.2014, 14:18  -ին
Քանի որ անաշխատունակության թերթիկի մեջ աշխատանքային պայմանագրի տեսակը նշված է որոշակի ժամկետով, ես ենթադրում եմ, որ այդ պատճառով են պահանջել, որ ներկայացնեմ աշխատանքային պայմանագիրը:Բայց ինձ հետաքրքրում է, արդյոք նրանք ունեն նման լիազորություն այն պահանջելու?????
Վարկանիշ: 8  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 6
Պատասխանը տրվել է   01.12.2014, 12:20  -ին
Սոցիալական ապահովության պետական ծառայության լիազորությունների շրջանակը սահմանվում է Ծառայության Կանոնադրությամբ՝ հաստատված ՀՀ Կառավարության թիվ 1531 առ 27.12.2007թ. Որոշմամբ, որտեղ, պետք է համաձայնեմ Rob-ի հետ, ևս ոչինչ չի ասվում Ծառայության՝ ժամանակավոր անաշխատունակության արդեն իսկ վճարված (փոխհատուցման ենթակա) նպաստների նշանակման և վճարման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի հավաստիության ստուգման իրավասության մասին:
img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում