ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Գործարքներ, պարտավորություններ, պայմանագրեր
Առուվաճառքի պայմանագրի կնքումը Պատասխանել
Վարկանիշ: 49  ♦   Հարց: 4  ♦   Պատասխան: 9
Հարցը տրվել է   15.05.2014, 12:00  -ին
Կարող է արդյոք առուվաճառքի պայմանագիրը կնքվել բանավոր ձևով
rob
Վարկանիշ: 75  ♦   Հարց: 4  ♦   Պատասխան: 11
Պատասխանը տրվել է   15.05.2014, 12:32  -ին
Քաղ.օր-ի 295 հոդվածի համաձայն  «Գործարքը, որի համար օրենքով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված չէ գրավոր (հասարակ կամ նոտարական) ձև, կարող է կնքվել բանավոր»։

Ուղղակի պետք է ճշտել ինչ գույքի առուվաճառքի մասին է խոսքը և տեսնել այդ գործարքի համար պարտադիր է արդյոք գործարքի գրավոր կամ նոտարական ձևը։
Վարկանիշ: 49  ♦   Հարց: 4  ♦   Պատասխան: 9
Պատասխանը տրվել է   15.05.2014, 12:52  -ին
Խոսքը գնում է համակարգչի առուվաճառքի մասին երկու ֆիզիկական անձանց միջև
rob
Վարկանիշ: 75  ♦   Հարց: 4  ♦   Պատասխան: 11
Պատասխանը տրվել է   15.05.2014, 13:14  -ին
Քաղ.օր-ի 297 հոդվածի 1-ին մասի համաձայն քաղաքացիների միջև աշխատավարձի սահմանված նվազագույն չափի քսանապատիկ գումարը գերազանցող, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` անկախ գումարի չափից, գործարքները պետք է կնքվեն գրավոր, սակայն նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն 295 հոդվածով սահմանված գործարքների համար գործարքի հասարակ գրավոր ձևը պարտադիր չէ։
Հետևաբար, փոխադարձ համաձայնությամբ համակարգչի առուվաճառքի գործարքը դուք կարող եք կնքել ԲԱՆԱՎՈՐ։
Վարկանիշ: 49  ♦   Հարց: 4  ♦   Պատասխան: 9
Պատասխանը տրվել է   15.05.2014, 14:52  -ին
Շնորհակալություն պատասխանի համար
img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում