Հարգելի Anna_84,
Համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի
46-րդ հոդվածի` մինչև երեխայի տասը տարին լրանալը նրա ծնողների համատեղ, իսկ ծնողներից մեկի մահացած լինելու կամ անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչելու մասին դատարանի վճռի առկայության դեպքում ծնողներից մեկի դիմումի հիման վրա քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմինները փոխում են երեխայի անունը, ինչպես նաև նրան տրված ազգանունը մյուս ծնողի ազգանունով: Դիմումը ներկայացվում է ՔԿԱԳ մարմին` «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի
59-րդ հոդվածով սահմանված կարգով:
Անվան փոխման կարգն ու պայմանները սահմանված են ՀՀ կառավարության 23.06.2005 թվականի թիվ
941-Ն որոշմամբ: