Հարգելի Գաբրիելա,
Աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում ՀՀ աշխատանքային օրենսգրքի
130-րդ հոդվածի համաձայն գործատուն աշխատողի հետ պարտավոր է կատարել վերջնահաշվարկ և նույն օրենսգրքի
170-րդ հոդվածի համաձայն վճարել չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցում:
Հաշվի առնելով վերոգրյալը, նախընտրելի է աշխատանքային պայմանագրին կից համաձայնագրով փոփոխություն կատարել պայմանագրի համապատասխան կետերում: