Հարգելի arpi,
Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը ստեղծվում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի
9-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն: Նույն մասի
2-րդ պարբերության համաձայն` համայնքային կազմակերպությունների վրա տարածվում են վերոնշյալ օրենքի պահանջները:
Նույն օրենքի
16-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետի համաձայն` գործադիր մարմնի (տնօրենի) պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե` լրացել է նրա 65 տարին: