Հարգելի Hovo Abgaryan,
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի
33-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» կետը սահմանում է համայնքային ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերից մեկը, այն է` համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու` սույն օրենքով սահմանված առավելագույն տարիքի լրանալը: Համաձայն նույն օրենքի
34-րդ հոդվածի 1-ին մասի` համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է: Ինչպես նշել եք, աշխատողը
34-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն շարունակել է զբաղեցնել պաշտոնը ևս մեկ տարի ժամկետով:
Հիմք ընդունելով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի
6-րդ հոդվածի 2-րդ մասը, անդրադառնանք ՀՀ աշխատանքային օրենսգրքի
129-րդ հոդվածին, որտեղ նշված են աշխատանքային պայմանագիրը լուծելիս աշխատողին արձակման նպաստ վճարելու դեպքերը: Ձեր կողմից վկայակոչված ազատման հիմքը առկա չէ վերոնշյալ հոդվածում, ուստի տվյալ դեպքում արձակման նպաստ չի վճարվում: