ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Աշխատանքային պայմանագիր
Արձակման նպաստ Պատասխանել
Վարկանիշ: 1  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 2
Հարցը տրվել է   28.10.2019, 12:44  -ին
   Խնդրում եմ պատասխանեք` ես 28 տարի աշխատել եմ համայնքապետարանում որպես առաջատար մասնագետ:  Անցել եմ կենսաթոշակի 63 տարեկանում, աշխատել եմ ևս երեք տարի, այժմ ազատել են աշխատանքից ժամկետս  լրանալու պատճառով: Ես իրավունք ունե՞մ օգտվելու արձակման նպաստից:

Վարկանիշ: 392  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 63
Պատասխանը տրվել է   29.10.2019, 11:27  -ին
  Հարգելի Hovo Abgaryan,

  Համաձայն  ՀՀ աշխատանքային օրենսգրքի 129-րդ հոդվածի գործատուն աշխատողին վճարում է արձակման նպաստ նրա մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով, եթե աշխատանքային պայմանագիրը լուծվում է նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով, իսկ 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 7-րդ և 11-րդ կետերով, ինչպես նաև 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և 124-րդ հոդվածով նախատեսված դեպքերում աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում վճարվում է արձակման նպաստ` հաշվի առնելով տվյալ գործատուի մոտ աշխատողի անընդմեջ աշխատանքային ստաժը:
  Վերոգրյալից հետևում է, որ եթե Ձեր աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետի լրանալն է, ապա Ձեզ արձակման նպաստ չի վճարվում:
Վարկանիշ: 1  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 2
Պատասխանը տրվել է   30.10.2019, 22:40  -ին
Karine_A, Կարինե ջան շնորհակալություն պատասխանի համար, ես ուղղակի հարցս երևի ճիշտ չեմ ներկայացրել: Ես համայնքային ծառայող եմ`առաջատար մասնագետ: Ինձ հետ աշխատանքային պայմանագիր գործողության  ժամկետով կնքված չի եղել, աշխատել եմ մինչև 63 տարին լրանալը առանց աշխատանքից ազատվելու անցել եմ կենսաթոշակի, աշխատել եմ օրենքով թույլատրվող երկու տարին, որից հետո ևս մեկ տարի համայնքի ղեկավարի համաձայնությամբ և կարգադրությամբ, այդ մեկ տարին էլ  լրանալուց հետո ազատել են աշխատանքից, այս դեպքում  ես իրավուք ունեմ օգտվելու արձակման նպաստից, թե ոչ:




                                                                                 
Վարկանիշ: 28  ♦   Հարց: 5  ♦   Պատասխան: 11
Պատասխանը տրվել է   31.10.2019, 16:38  -ին
   Հարգելի Hovo Abgaryan,

խնդրում եմ նշել Ձեր ազատման հրամանի իրավական հիմքերը: 
Վարկանիշ: 1  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 2
Պատասխանը տրվել է   01.11.2019, 12:57  -ին
  Anna_84,  Ղեկավարվելով  «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի  33-րդ հոդվածի 1-ին մասի ժգ  կետով  հրամայում եմ`                                                                                                                                       Համայնքապետարանի  աշխատակազմի  առաջատար մասնագետ Ջեմմա Աբգարյանին ազատել զբաղեցրած պաշտոնից:
  Նախապես շնորհակալություն:
Վարկանիշ: 392  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 63
Պատասխանը տրվել է   05.11.2019, 16:05  -ին
  Հարգելի Hovo Abgaryan,
 
  «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» կետը սահմանում է համայնքային ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերից մեկը, այն է` համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու` սույն օրենքով սահմանված առավելագույն տարիքի լրանալը: Համաձայն նույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է: Ինչպես նշել եք, աշխատողը 34-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն շարունակել է զբաղեցնել պաշտոնը ևս մեկ տարի ժամկետով:
   Հիմք ընդունելով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը,  անդրադառնանք ՀՀ աշխատանքային օրենսգրքի 129-րդ հոդվածին, որտեղ նշված են աշխատանքային պայմանագիրը լուծելիս աշխատողին արձակման նպաստ վճարելու դեպքերը: Ձեր կողմից վկայակոչված ազատման հիմքը առկա չէ վերոնշյալ հոդվածում, ուստի տվյալ դեպքում արձակման նպաստ չի վճարվում:
img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում