ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Անշարժ գույք
Քաղաքացիական դատավարություն Պատասխանել
A P
Վարկանիշ: 1  ♦   Հարց: 3  ♦   Պատասխան: 8
Հարցը տրվել է   20.08.2019, 14:45  -ին
Բարև Ձեզ, դատը մեղադրվող կողմը վերջնական շահելուց հետո արդյո՞ք հայցվոր կողմը իրավունք ունի նորից նույն հայցով դիմել դատարան:
Վարկանիշ: 399  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 47
Պատասխանը տրվել է   20.08.2019, 17:39  -ին

Հարգելի A P,

Խնդրում եմ պարզաբանել` ինչ նկատի ունեք վերջնական ասելով (ո՞ր դատարանի կողմից է կայացվել դատական ակտը, արդյո՞ք մտել է օրինական ուժի մեջ, քաղաքացիական, թե քրեական գործի շրջանակում է կայացվել դատական ակտը):

A P
Վարկանիշ: 1  ♦   Հարց: 3  ♦   Պատասխան: 8
Պատասխանը տրվել է   20.08.2019, 18:10  -ին
Ani Hambardzumyan, քաղաքացիական գործի շրջանակներում դատարանը որոշում է կայացրել և որոշումը ուժի մեջ է մտել: Գործը փակվել է, մեղադրվող կողմը դատը շահել է: Ամիսներ հետո նույն հայցվորը նույն պահանջով դիմում է ներկայացրել դատարան` մինչդեռ մեղադրվող կողմը արդեն դատը շահել է նախկին դատավարության ժամանակ: Արդյո՞ք օրենքը թույլ է տալիս երկրորդ անգամ նույն հայցով դիմումը քննել և արդյո՞ք հնարավոր է որ այս անգամ հայցվոր կողմը շահի դատը: Նշեմ, որ առաջին դատավարության ժամանակ գործը առաջին ատյանից գնացել է վերաքննիչ, հետո նորից առաջին ատյան, նորից վերաքննիչ և որոշում է կայացվել մեղադրվող կողմի օգտին:
Վարկանիշ: 399  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 47
Պատասխանը տրվել է   21.08.2019, 16:26  -ին
Հարգելի A P,

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե`...նույն անձանց միջև նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտ, բացառությամբ հայցը (դիմումը) առանց քննության թողնելու մասին որոշման:
Վերոնշյալ դրույթից բխում է, որ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտի առկայության դեպքում նույն անձանց միջև նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործը չի կարող կրկին քննվել, և դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը:

Անհրաժեշտ է նշել, որ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 58-րդ գլխով նախատեսված է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայման հնարավորությունը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով:
A P
Վարկանիշ: 1  ♦   Հարց: 3  ♦   Պատասխան: 8
Պատասխանը տրվել է   26.08.2019, 13:50  -ին
Ani Hambardzumyan, իսկ եթե նույն գույքը վաճառել են այլ անձի, բայց նախկին հայցվորներն են որպես ներկայացուցիչ ներկայացել դատարան նույն դիմումով իրավունք ունի՞ դատարանը նորից քննել հարցը, որովհետև դատարանը նորից նույն գործով դատ է նշանակել:
img
Վերջին Պատասխանները
...Հետծննդյան արձակուրդից աշխատանքի վերադառնալը18.05.2020 15:32

...Հետծննդյան արձակուրդից աշխատանքի վերադառնալը18.05.2020 15:32
img
Վերջին Հարցերը
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում