|
Վարկանիշ: 392 ♦
Հարց: 0 ♦
Պատասխան: 63
Պատասխանը տրվել է 19.08.2019, 16:36 -ին
Հարգելի A P, Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի դրույթները ենթակա են պարտադիր կատարման բոլոր գործատուների (քաղաքացիներ կամ կազմակերպություններ) համար` անկախ նրանց կազմակերպական-իրավական և սեփականության ձևից: Ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը սահմանված է նույն օրենսգրքի 159-րդ հոդվածով: Վերոնշյալից հետևում է, որ թե՛ պետական, և թե՛ մասնավոր կազմակերպությունները պարտավոր են առաջնորդվել ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված իմպերատիվ նորմերով:
|
|
Վարկանիշ: 1 ♦
Հարց: 3 ♦
Պատասխան: 8
Պատասխանը տրվել է 19.08.2019, 18:03 -ին
Karine_A, շնորհակալ եմ Ձեզ արձագանքելու համար:
|
|
Վարկանիշ: 1 ♦
Հարց: 3 ♦
Պատասխան: 8
Պատասխանը տրվել է 20.08.2019, 12:24 -ին
Karine_A, իսկ մասնավոր գործատուն իրավունք ունի՞ վերջնահաշվարկ չանել և եթե իրավունք չունի, բայց կհրաժարվի վճարել, ի՞նչ կարող եմ անել այդ դեպքում:
|
|
Վարկանիշ: 392 ♦
Հարց: 0 ♦
Պատասխան: 63
Պատասխանը տրվել է 20.08.2019, 17:08 -ին
Հարգելի A P, Գործատուն պարտավոր է աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում աշխատողի հետ կատարելու լրիվ վերջնահաշվարկ` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված կարգով: Նշված նորմը չպահպանելու դեպքում կարող եք Ձեր շահերը պաշտպանել դատական կարգով:
|
|
Վարկանիշ: 1 ♦
Հարց: 3 ♦
Պատասխան: 8
Պատասխանը տրվել է 20.08.2019, 17:54 -ին
Karine_A, Շնորհակալություն Ձեզ
|
|
Վարկանիշ: 1 ♦
Հարց: 3 ♦
Պատասխան: 8
Պատասխանը տրվել է 26.08.2019, 12:16 -ին
Karine_A, մի հարց էլ` եթե գործատուն տարվա մեջ տալիս է 7 օր արձակուրդ, մնացած 17 օրը աշխատողը չի կարողանում օգտագործի, այդ օրերը միանում է մյուս տարվա արձակուրդի օրերին, թե՞ ամեն տարվա վերջում վերջնահաշվարկ է արվում և աշխատողը փոխհատուցվում է: Թե աշխատանքից դուրս գալուց օրինակ 4 տարվա արձակուրդի չօգտագործված օրերի համար փոխհատուցվում են վերջում:
|
|
Վարկանիշ: 392 ♦
Հարց: 0 ♦
Պատասխան: 63
Պատասխանը տրվել է 26.08.2019, 15:43 -ին
Հարգելի A P, Տեղափոխված ամենամյա արձակուրդը տրամադրվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 167-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն: Ինչ վերաբերում է չօգտագործված արձակուրդի դրամական փոխհատուցմանը, նշեմ, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ամենամյա արձակուրդի փոխարինումը դրամական հատուցմամբ չի թույլատրվում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս: Հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար:
|
|
Վարկանիշ: 1 ♦
Հարց: 3 ♦
Պատասխան: 8
Պատասխանը տրվել է 26.08.2019, 15:58 -ին
Karine_A, շնորհակալություն Ձեզ
|