ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Աշխատաժամանակ, հանգստի ժամանակ
Ամենամյա հանգիստ Պատասխանել
A P
Վարկանիշ: 1  ♦   Հարց: 3  ♦   Պատասխան: 8
Հարցը տրվել է   19.08.2019, 12:52  -ին
Հարգելի մասնագետներ, հարցս հետևյալն է` ՀՀ Օրենսգրքով նախատեսված յուրաքանչյուր օրենք կապված ամենամյա հանգստի հետ ազդու՞մ է ոչ պետական կառույցում աշխատողների վրա, թե անհատ գործատուն իրավունք ունի ինքը սահմանել ամենամյա հանգստի ժամանակը: Օրինակ` մեկ տարվա մեջ 1 շաբաթ հանգիստ:
Վարկանիշ: 392  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 63
Պատասխանը տրվել է   19.08.2019, 16:36  -ին
   Հարգելի A P,

  Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի դրույթները ենթակա են պարտադիր կատարման բոլոր գործատուների (քաղաքացիներ կամ կազմակերպություններ) համար` անկախ նրանց կազմակերպական-իրավական և սեփականության ձևից: 
   Ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը սահմանված է նույն օրենսգրքի 159-րդ հոդվածով
   Վերոնշյալից հետևում է, որ թե՛ պետական, և թե՛ մասնավոր կազմակերպությունները պարտավոր են առաջնորդվել ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված իմպերատիվ նորմերով:
A P
Վարկանիշ: 1  ♦   Հարց: 3  ♦   Պատասխան: 8
Պատասխանը տրվել է   19.08.2019, 18:03  -ին
Karine_A, շնորհակալ եմ Ձեզ արձագանքելու համար:
A P
Վարկանիշ: 1  ♦   Հարց: 3  ♦   Պատասխան: 8
Պատասխանը տրվել է   20.08.2019, 12:24  -ին
Karine_A, իսկ մասնավոր գործատուն իրավունք ունի՞ վերջնահաշվարկ չանել և եթե իրավունք չունի, բայց կհրաժարվի վճարել, ի՞նչ կարող եմ անել այդ դեպքում:
Վարկանիշ: 392  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 63
Պատասխանը տրվել է   20.08.2019, 17:08  -ին
 
     Հարգելի A P,

    Գործատուն պարտավոր է աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում աշխատողի հետ կատարելու լրիվ վերջնահաշվարկ` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված կարգով:
    Նշված նորմը չպահպանելու դեպքում կարող եք Ձեր շահերը պաշտպանել դատական կարգով:


A P
Վարկանիշ: 1  ♦   Հարց: 3  ♦   Պատասխան: 8
Պատասխանը տրվել է   20.08.2019, 17:54  -ին
Karine_A, Շնորհակալություն Ձեզ
A P
Վարկանիշ: 1  ♦   Հարց: 3  ♦   Պատասխան: 8
Պատասխանը տրվել է   26.08.2019, 12:16  -ին
Karine_A, մի հարց էլ` եթե գործատուն տարվա մեջ տալիս է 7 օր արձակուրդ, մնացած 17 օրը աշխատողը չի կարողանում օգտագործի, այդ օրերը միանում է մյուս տարվա արձակուրդի օրերին, թե՞ ամեն տարվա վերջում վերջնահաշվարկ է արվում և աշխատողը փոխհատուցվում է: Թե աշխատանքից դուրս գալուց օրինակ 4 տարվա արձակուրդի չօգտագործված օրերի համար փոխհատուցվում են վերջում:
Վարկանիշ: 392  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 63
Պատասխանը տրվել է   26.08.2019, 15:43  -ին
    Հարգելի A P,

   Տեղափոխված ամենամյա արձակուրդը տրամադրվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 167-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն:
   Ինչ վերաբերում է չօգտագործված արձակուրդի դրամական փոխհատուցմանը, նշեմ, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ամենամյա արձակուրդի փոխարինումը դրամական հատուցմամբ չի թույլատրվում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս: Հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար:


A P
Վարկանիշ: 1  ♦   Հարց: 3  ♦   Պատասխան: 8
Պատասխանը տրվել է   26.08.2019, 15:58  -ին
Karine_A, շնորհակալություն Ձեզ
img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում