Հարգելի Samvel Saribekyan,
Բնակավայրերի հողերի կադաստրային արժեքը հաշվարկվում է ՀՀ կառավարության 24.12.2003 թիվ 1746-Ն որոշմամբ հաստատված
կարգով:
Վերոնշյալ կարգի համաձայն
ԿԳհող = Աբազա x Մհող x Գգ, որտեղ`
ԿԳհող-գնահատվող հողամասի կադաստրային գինն է` Բյուրական գյուղի բնակավայրերի հողերի կադաստրային արժեքը,
Աբազա- բնակավայրերի հողերի մեկ քառ. մետր մակերեսի բազային արժեքն է` արտահայտված դրամով, որը համաձայն վկայակոչված որոշման
2-րդ կետի կազմում է 60000 ՀՀ դրամ,
Մհող-ն գնահատվող հողամասի մակերեսն է` արտահայտված քառ. մետրով,
Գգ-ն բնակավայրերի հողերի տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցն է, որը Բյուրական գյուղի բնակավայրերի հողերի դեպքում կազմում է 0.0490:
Վերոնշյալից հետևում է, որ Բյուրական գյուղի բնակավայրերի հողերի կադաստրային արժեքը կազմում է 2940 դրամ քառ. մետրի համար: