ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Անշարժ գույք
Հողի կադաստրային արժեք Պատասխանել
Վարկանիշ: 1  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 0
Հարցը տրվել է   18.08.2019, 20:29  -ին
Բարև Ձեզ, կասե՞ք Բյուրական գյուղի տնամերձ  հողի կադաստրային արժեքը:
Վարկանիշ: 392  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 63
Պատասխանը տրվել է   19.08.2019, 17:03  -ին
Հարգելի Samvel Saribekyan,

Բնակավայրերի հողերի կադաստրային արժեքը հաշվարկվում է ՀՀ կառավարության 24.12.2003 թիվ 1746-Ն որոշմամբ հաստատված կարգով:
Վերոնշյալ կարգի համաձայն 
ԿԳհող = Աբազա x Մհող x Գգ, որտեղ`
ԿԳհող-գնահատվող հողամասի կադաստրային գինն է` Բյուրական գյուղի բնակավայրերի հողերի կադաստրային արժեքը,
Աբազա- բնակավայրերի հողերի մեկ քառ. մետր մակերեսի բազային արժեքն է` արտահայտված դրամով, որը համաձայն վկայակոչված որոշման 2-րդ կետի կազմում է 60000 ՀՀ դրամ,
Մհող-ն գնահատվող հողամասի մակերեսն է` արտահայտված քառ. մետրով,
Գգ-ն բնակավայրերի հողերի տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցն է, որը Բյուրական գյուղի բնակավայրերի հողերի դեպքում կազմում է 0.0490:
 Վերոնշյալից հետևում է, որ Բյուրական գյուղի բնակավայրերի հողերի կադաստրային արժեքը կազմում է 2940 դրամ քառ. մետրի համար:
img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում