ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Աշխատավարձ
Վերջնահաշվարկ Պատասխանել
Վարկանիշ: 3  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 3
Հարցը տրվել է   11.06.2019, 11:58  -ին
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնեք աշխատակցին վերջնահաշվարկ կատարելու համար (24 օրյա արձակուրդ): Աշխատակիցը աշխատանքի է ընդունվել 27.07.2016 թ-ին: Հերթական արձակուրդը գնացել է 27.07.2017թ-ին և 20.08.2018թ-ին, աշխատանքից ազատվելու է 17.06.2019 թ-ին: Որքա՞ն օրվա վերջնահաշվարկ պետք է տամ: Իմ հաշվարկներով 18 օրվա համար պետք է հաշվարկել, արդյո՞ք ճիշտ եմ հաշվարկել:
Վարկանիշ: 190  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 26
Պատասխանը տրվել է   11.06.2019, 17:20  -ին
Հարգելի Sveta H,

խնդրում եմ նշել 27.07.2017 և 20.08.2018 թվականներին աշխատակցին տրամադրված արձակուրդների օրերի քանակը, որպեսզի հնարավոր լինի հստակ պատասխանել Ձեր հարցին:
Վարկանիշ: 3  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 3
Պատասխանը տրվել է   12.06.2019, 09:21  -ին
Գաբրիելա, ամբողջական իր հասանելիքը` 24 օր:
Վարկանիշ: 190  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 26
Պատասխանը տրվել է   12.06.2019, 10:10  -ին
  Հարգելի Sveta H,   

  Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ` համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի: Աշխատանքից ազատվելիս աշխատողին վճարվում է նաև չօգտագործված բոլոր արձակուրդների համար դրամական հատուցում` համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 170-րդ հոդվածի
   Քանի որ 27.07.2016-27.07.2017 և 27.07.2017-27.07.2018 թթ. ժամանակահատվածների համար աշխատակիցը սպառել է իրեն հասանելիք արձակուրդի օրերի քանակն ամբողջությամբ, ուստի 27.07.2018-17.06.2019 թթ. ժամանակահատվածի համար աշխատակցի չօգտագործված ամենամյա արձակուրդի օրերի քանակը կազմում է 21 աշխատանքային օր:
Վարկանիշ: 3  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 3
Պատասխանը տրվել է   12.06.2019, 12:21  -ին
Գաբրիելա, ներեցեք, կարո՞ղ եք հաշվարկը մանրամասն գրել: Եթե ամեն ամսվա համար 2 օր է հասանելիքը, վերջին արձակուրդը 20.08.2018թ-ին` 24 օր, ապա ինչպե՞ս ենք ստանում 21 օր:
Կանխավ շնորհակալություն:                                      
Վարկանիշ: 392  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 63
Պատասխանը տրվել է   12.06.2019, 13:02  -ին
   Հարգելի Sveta H.,

  Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի`յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ աշխատանքային տարում: Աշխատանքային տարին օրացուցային օրերով հաշվարկվող ժամանակահատված է, որն սկսվում է աշխատողի հետ աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով նախատեսված օրն աշխատանքի անցնելու օրվանից և ավարտվում է հաջորդ օրացուցային տարվա համապատասխան ամսին և ամսաթվին:
  Վերոգրյալից հետևում է, որ տվյալ դեպքում աշխատակցի համար աշխատանքային տարիներ են համարվում 27.07.2016-27.07.2017 և 27.07.17-27.07.2018 թթ. ժամանակահատվածները, իսկ վերջին աշխատանքային տարին`27.07.2018-17.06.2019թթ., այսինքն մինչև աշխատանքային պայմանագրի լուծման օրը: Հետևաբար աշխատակցի համար չօգտագործված ամենամյա արձակուրդի օրերի քանակի հաշվարկը պետք է կատարել 27.07.2018-17.06.2019 թթ. աշխատանքային տարվա համար, այլ ոչ թե ժամանակահատվածի սկիզբն ընդունել ամենամյա արձակուրդի տրամադրման օրը, այսինքն`20.08.2018թ-ը: Ինչ վերաբերում է հաշվարկին, այն կատարվում է հետևյալ կերպ.
  27.07.2018-17.06.2019 թթ. ժամանակահատվածը ներառում է 10 ամիս 21 օր կամ 325 օր:
  Հետևաբար` 325X24/365=21,4 օր:
Վարկանիշ: 3  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 3
Պատասխանը տրվել է   12.06.2019, 16:01  -ին
Karine_A, շնորհակալ եմ շատ....
img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում