Հարգելի Արմեն,
Ձեր հարցից ենթադրվում է, որ Դուք գտնվում եք պարապուրդում, որը ՀՀ աշխատանքային օրենսգրքի
107-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ոչ աշխատողի մեղքով աշխատավայրում ստեղծված այն իրավիճակն է, որի ժամանակ գործատուն, արտադրական կամ օբյեկտիվ այլ պատճառներով պայմանավորված, չի կարողանում ապահովել աշխատողի` աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքը: Պարապուրդի դեպքում վճարումը կատարվում է նույն օրենսգրքի
186-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ինչը Ձեր դեպքում գործատուի կողմից իրականացվել է ՀՀ օրենսդրության սահմաններում:
Ինչ վերաբերում է արձակուրդին, նշեմ, որ այն ձևակերպվում է անհատական իրավական ակտով (հրամանով), որը նույն օրենսգրքի
5-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ուժի մեջ է մտնում աշխատողին իրազեկելու պահից: Եթե գործատուի կողմից նշված պահանջը պահպանված է, ապա ամենամյա արձակուրդը պետք է տրամադրվի նույն օրենսգրքի
159-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տևողությամբ և վճարվի
169-րդ հոդվածով սահմանված կարգով: