ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Աշխատավարձ
Վերջնահաշվարկ Պատասխանել
Վարկանիշ: 5  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 2
Հարցը տրվել է   25.05.2019, 15:19  -ին
Անձը աշխատանքի է ընդունվել կազմակերպությունում 01.04.2016 թվականին, 2017 թվականի փետրվար ամսին եղել է արձակուրդում 15 օր (տարեկան 20 հասանելի օրերից)։ 2018 թվականի հունվարի 30-ից անցել է ֆիզ. արձակուրդի, հունիս ամսից եղել է երեխայի խնամքի արձակուրդում։ 2019 թվականի մայիսի 2-ից դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Ինչպե՞ս և քանի՞ օրվա համար պետք է հաշվարկել աշխատողի վերջնահաշվարկը։ 
Վարկանիշ: 392  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 63
Պատասխանը տրվել է   27.05.2019, 10:28  -ին
Հարգելի Mels Karapetyan,

Խնդրում եմ նշել հղիության և ծննդաբերության, ինչպես նաև երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ամսաթվերը, որպեսզի հնարավոր լինի հստակ հաշվարկել տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործած օրերի քանակը:
Վարկանիշ: 5  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 2
Պատասխանը տրվել է   27.05.2019, 10:52  -ին
Շնորհակալ եմ պատասխանի համար։ 2018թ-ի հունվարի 30-ից մինչև հունիսի 18-ը հղիության և ծննդաբերության արձակուրդում, հունիս 19-ից մինչև պայմանագրի լուծման օրը՝ երեխայի խնամքի արձակուրդում:
Վարկանիշ: 392  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 63
Պատասխանը տրվել է   27.05.2019, 12:44  -ին
  Հարգելի Mels Karapetyan,

  Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ` համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի: Աշխատանքից ազատվելիս աշխատողին վճարվում է նաև չօգտագործված բոլոր արձակուրդների համար դրամական հատուցում` համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 170-րդ հոդվածի: Քանի որ աշխատանքային օրենսգրքի 165-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն ամենամյա արձակուրդի համար անհրաժեշտ աշխատանքային ստաժի մեջ ներառվում է աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը, ուստի  չօգտագործված արձակուրդի օրերի քանակը հաշվարկելիս հաշվի են առնվել ներքոհիշյալ ժամանակահատվածները:
   Տվյալ դեպքում  01.04.2016-01.04.2017 թթ. ժամանակահատվածի համար աշխատակցի չօգտագործված արձակուրդի օրերի քանակը կազմում է 5 աշխատանքային օր, 01.04.2017-01.04.2018թթ.  ժամանակահատվածի համար` 20 աշխատանքային օր, իսկ 01.04.2018-18.06.2018թթ. ժամանակահատվածի համար` 4 աշխատանքային օր: Այսպիսով, աշխատակցի ամենամյա արձակուրդի չօգտագործված  արձակուրդի օրերի քանակը կազմում է 29 աշխատանքային օր, որը համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի բազմապատկվում է միջին օրական աշխատավարձով: Միջին օրական աշխատավարձը հաշվարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի համաձայն:
 
Վարկանիշ: 5  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 2
Պատասխանը տրվել է   27.05.2019, 12:48  -ին
Անչափ շնորհակալ եմ
img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում