ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Իրավաբանական անձինք
Սնանկ ճանաչված ՍՊԸ-ի վարկային պարտավորությունները և գրավադրված գույքի ճակատագիրը Պատասխանել
Վարկանիշ: 1  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 0
Հարցը տրվել է   16.05.2019, 22:49  -ին
Բարև ձեզ: 
2017թ. հունվարին ՍՊԸ-ն դատարանի վճռով սնանկ է ճանաչվել: ՍՊԸ-ի անունով կա վարկ բանկում, որտեղ որպես ապահովման միջոց գրավադրվել է անհատի գույքը: Անհատը նաև երաշխավոր է հանդիսանում վարկի նկատմամբ: Սնանկ ճանաչվելուց հետո (այդ ընթացքում սնանկության կառավարիչ է նշանակվել ու պարտատերերի ժողով է անցկացվել) վարկի մարումը անհատի կողմից շարունակվել է, իսկ բանկի կողմից որևէ գործողություն չի եղել: Իսկ սնանկության կառավարչի հարցումներին պատասխան չի ուղարկվել բանկի կողմից:

1. Հնարավո՞ր է սնանկության վճռից հետո արված վճարումները հաշվարկել որպես մայր գումարի մարումներ: Եթե այո, ապա ի՞նչ գործողություններ են անհրաժեշտ:
2. Վերոնշյալ անհատի կողմից վճարման դադարեցում ի՞նչ իրավական հետևանքներ կարող է ունենալ, այդ թվում՝ գրավադրված գույքի հետ կապված:
Վարկանիշ: 399  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 47
Պատասխանը տրվել է   17.05.2019, 10:22  -ին

Հարգելի Artyom Mosikyan,

Երաշխավորը, երաշխավորության պայմանագրով, այլ անձի պարտատիրոջ առջև պարտավորվում է պատասխանատվություն կրել այդ անձի կողմից իր պարտավորությունը լրիվ կամ մասնակի կատարելու համար:
Քաղաքացիական օրենսգրքի 377-րդ հոդվածով սահմանվում է երաշխավորի պատասխանատվությունները, իսկ նույն օրենսգրքի 379-րդ հոդվածով սահմանվում է երաշխավորի իրավունքները:
Վերոնշյալ հոդվածների մեկնաբանությունից բխում է, որ երաշխավորը պարտատիրոջ առջև պատասխանատվություն է կրում նույն ծավալով, ինչ պարտապանը` ներառյալ տոկոսներ վճարելը, պարտքը բռնագանձելու կապակցությամբ դատական ծախսերը և պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքով առաջացած` պարտատիրոջ այլ վնասները հատուցելը, եթե այլ բան նախատեսված չէ երաշխավորության պայմանագրով: Միևնույն ժամանակա պարտավորությունը կատարած երաշխավորին են անցնում այդ պարտավորությամբ պարտատիրոջ իրավունքները և պարտատիրոջ իրավունքներն այն ծավալով, որով երաշխավորը բավարարել է պարտատիրոջ պահանջը:

img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում