ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Այլ հարցեր
Քաղաքացիաիրավական պայմանագիր Պատասխանել
Վարկանիշ: 3  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 1
Հարցը տրվել է   15.05.2019, 14:09  -ին
Բարև Ձեզ,

Հարցս հետևյալն է. Եթե ծառայությունը մատուցելու է անհատը, այլ ոչ թե իրավաբանական անձ, կարո՞ղ ենք կնքել քաղաքացիաիրավական պայմանագիր: Կարո՞ղ եք տրամադրել քաղաքացիաիրավական պայմանագրի օրինակելի ձև: Անհրաժե՞շտ է արդյոք քաղաքացիաիրավական պայմանագիրը գրանցել tax service-ում, թե՞ ոչ: Ինչպե՞ս է իրականացվում աշխատողի վարձատրությունը քաղաքացիաիրավական պայմանագրով՝ յուրաքանչյուր ամիս (աշխատանքային պայմանագրով աշխատող աշխատակիցների հետ), թե՛ աշխատանքների ավարտից հետո, եթե պայմանագրի ժամկետը 3 ամիս է:
Վարկանիշ: 392  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 63
Պատասխանը տրվել է   16.05.2019, 10:37  -ին
    Հարգելի Շահանե Լալայան,

    Ծառայություններ մատուցող ֆիզիկական անձի հետ պետք է կնքվի քաղաքացիաիրավական պայմանագիր: Համաձայն «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետի` գործատուն պարտավոր է քաղաքացու հետ քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելու դեպքում հարկային մարմին ներկայացնել գրանցման հայտ, որը ձևավորվում և ներկայացվում է ՀՀ կառավարության 20.12.2012 թ. թիվ 1676-Ն որոշման 1-ին հավելվածով սահմանված կարգով: Մասնավորապես, նույն կարգի 3-րդ կետի համաձայն գրանցման հայտը ձևավորվում է ծրագրային ապահովման միջոցով, որը հասանելի է  www.taxservice.am կայքէջին կից գործող https://file-online.taxservice.am հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի, հարկային մարմնի տարածքային մարմիններում տեղակայված տերմինալների, ինչպես նաև այլ ծրագրերից համապատասխան xml. ձևաչափով ներբեռնելու միջոցով: 
  Ինչ վերաբերում է քաղաքացիաիրավական պայմանագրով վճարմանը, նշեմ, որ այն կատարվում է կողմերի համաձայնությամբ սահմանված կարգով ու չափով: 
Վարկանիշ: 3  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 1
Պատասխանը տրվել է   16.05.2019, 10:57  -ին
Շատ շնորհակալ եմ:
img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում