ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Այլ հարցեր
Ծառայություն ԱԱ մարմիններում Պատասխանել
Վարկանիշ: 7  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 2
Հարցը տրվել է   12.05.2019, 01:10  -ին
Հարգելի Իրտեկ,

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1 կետի համաձայն՝

1. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության կարող է ընդունվել Հայաստանի Հանրապետության մինչև 30 տարեկան (բացառությամբ տեղափոխվածների) այն քաղաքացին, ով անցել է պարտադիր զինվորական ծառայություն ․․․ (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների, բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած այն անձանց, ովքեր ուսման ընթացքում անցել են զինվորական պատրաստություն և հանձնել սահմանված քննությունները, ինչպես նաև «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «ե» կետերում, 13-րդ հոդվածում նշված և պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած և պահեստազորում գրանցված անձանց), ․․․

Ցանկանում եմ իմանալ, թե կարո՞ղ եմ արդյոք զինվորական ծառայության անցնել ԱԱ մարմիններում, եթե խաղաղ ժամանակ ազատվել եմ պարտադիր զինվորական ծառայությունից՝ տեղափոխվելով պահեստազոր։

Կանխավ շնորհակալություն պատասխանի համար։
Վարկանիշ: 399  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 47
Պատասխանը տրվել է   13.05.2019, 11:16  -ին

Հարգելի jeromekjerome,

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը 09.04.2018 թվականից ենթարկվել է փոփոխության:
Այսօր գործող խմբագրության համաձայն. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության կարող է ընդունվել Հայաստանի Հանրապետության մինչև 30 տարեկան (բացառությամբ տեղափոխվածների) այն քաղաքացին, ով անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների, բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած այն անձանց, ովքեր ուսման ընթացքում անցել են զինվորական պատրաստություն և հանձնել սահմանված քննությունները, ինչպես նաև «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետում և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածում նշված և պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած և պահեստազորում գրանցված անձանց)...»:
Վերոնշյալ հոդվածի մեկնաբանությունից բխում է, որ եթե Դուք բավարարում եք օրենքով սահմանված պահանջներին, իսկ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել եք «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի հիմքով և գրանցվել եք պահեստազորում, ապա իրավունք ունեք ընդունվել ծառայության Ազգային անվտանգության մարմիններում:

Վարկանիշ: 7  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 2
Պատասխանը տրվել է   13.05.2019, 11:57  -ին
Հասկանալի է, շնորհակալություն պատասխանի համար։
img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում