ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Աշխատաժամանակ, հանգստի ժամանակ
24 ժամյա աշխատաժամանակ Պատասխանել
Վարկանիշ: 1  ♦   Հարց: 3  ♦   Պատասխան: 0
Հարցը տրվել է   02.05.2019, 17:11  -ին
Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ, խնդրում եմ ասեք՝ կարող է վճարահաշվարկային ոլորտում աշխատող ընկերությունը սահմանել հետևյալ աշխատաժամանակը աշխատողի համար՝ 

24 ժամ աշխատանքային օր, 2 օր հանգիստ:
Վարկանիշ: 392  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 63
Պատասխանը տրվել է   03.05.2019, 12:18  -ին
Հարգելի Ani C.,

Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածի 4-րդ մասի` առանձին կատեգորիայի աշխատողների աշխատաժամանակի տևողությունը կարող է կազմել օրական 24 ժամ:Այդ աշխատողների աշխատաժամանակի միջին տևողությունը շաբաթվա ընթացքում չի կարող անցնել 48 ժամից, իսկ աշխատանքային օրերի միջև հանգստի ժամանակը չի կարող պակաս լինել 24 ժամից: Առանձին կատեգորիայի աշխատողների`օրական 24 ժամ աշխատաժամանակի տևողությամբ պայմանավորված աշխատանքների ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 11.08.2005թ. թիվ 1223-Ն որոշմամբ: 
img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում