Հարգելի Ani C.,
Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի
139-րդ հոդվածի 4-րդ մասի` առանձին կատեգորիայի աշխատողների աշխատաժամանակի տևողությունը կարող է կազմել օրական 24 ժամ:Այդ աշխատողների աշխատաժամանակի միջին տևողությունը շաբաթվա ընթացքում չի կարող անցնել 48 ժամից, իսկ աշխատանքային օրերի միջև հանգստի ժամանակը չի կարող պակաս լինել 24 ժամից: Առանձին կատեգորիայի աշխատողների`օրական 24 ժամ աշխատաժամանակի տևողությամբ պայմանավորված աշխատանքների
ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 11.08.2005թ. թիվ 1223-Ն որոշմամբ: