Հարգելի emilik12,
Տվյալ դեպքում անհրաժեշտ է պարզել, թե «ավտոմեքենա վարելը»
պայմանավորված է Ձեր հիմնական գործառույթների կատարման հետ, թե ոչ:
Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի
83-րդ հոդվածի` աշխատանքային պայմանագիրը համաձայնություն է աշխատողի և գործատուի միջև, ըստ որի` աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ աշխատանք` պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային կարգապահությունը, իսկ գործատուն պարտավորվում է աշխատողին տրամադրել պայմանագրով
որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը և ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ պայմանագրով, կողմերի համաձայնությամբ նախատեսված աշխատանքային պայմաններ:
Վերոնշյալ հոդվածի մեկնաբանությունից բխում է, որ աշխատանքային պայմանագրում պետք է նշվի որոշակի աշխատանք, իսկ Ձեր պայմանագրի «Տնօրենի և անմիջական ղեկավարի կողմից այլ հանձնարարությունների կատարում» կետի ձևակերպումը անորոշ է և հնարավորություն է տալիս գործատուին աշխատողից պահանջել անորոշ աշխատանքների կատարում, ինչը հակասում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի սկզբունքներին, ինչպես նաև «աշխատանքային պայմանագիր» հասկացության էությանը: