ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Աշխատանքային պայմանագիր
Աշխատանքային պայմաններ Պատասխանել
Վարկանիշ: 1  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 1
Հարցը տրվել է   01.05.2019, 23:38  -ին
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել․ եթե աշխատանքային պայմանագրում նշված «Աշխատանքային գործառույթներ» հոդվածում նշում չկա ավտոմեքենա վարելու մասին, սակայն առկա է կետ «Տնօրենի և անմիջական ղեկավարի կողմից այլ հանձնարարությունների կատարում», կարող են արդյոք աշխատողից պահանջել մեքենա վարել։
Պաշտոն` «Անվտանգության համակարգերի սպասարկում»։ 
Վարկանիշ: 399  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 47
Պատասխանը տրվել է   02.05.2019, 10:12  -ին
 
Հարգելի emilik12,
Տվյալ դեպքում անհրաժեշտ է պարզել, թե «ավտոմեքենա վարելը» պայմանավորված է Ձեր հիմնական գործառույթների կատարման հետ, թե ոչ:
Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 83-րդ հոդվածի` աշխատանքային պայմանագիրը համաձայնություն է աշխատողի և գործատուի միջև, ըստ որի` աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ աշխատանք` պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային կարգապահությունը, իսկ գործատուն պարտավորվում է աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը և ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ պայմանագրով, կողմերի համաձայնությամբ նախատեսված աշխատանքային պայմաններ:
Վերոնշյալ հոդվածի մեկնաբանությունից բխում է, որ աշխատանքային պայմանագրում պետք է նշվի որոշակի աշխատանք, իսկ Ձեր պայմանագրի «Տնօրենի և անմիջական ղեկավարի կողմից այլ հանձնարարությունների կատարում» կետի ձևակերպումը անորոշ է և հնարավորություն է տալիս գործատուին աշխատողից պահանջել անորոշ աշխատանքների կատարում, ինչը հակասում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի սկզբունքներին, ինչպես նաև «աշխատանքային պայմանագիր» հասկացության էությանը:


Վարկանիշ: 1  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 1
Պատասխանը տրվել է   13.05.2019, 22:18  -ին
Ani Hambardzumyan,Շնորհակալություն պարզաբանելու համար
img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում