ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Անշարժ գույք
Աճուրդային հողեր Պատասխանել
Վարկանիշ: 33  ♦   Հարց: 7  ♦   Պատասխան: 7
Հարցը տրվել է   24.04.2019, 23:12  -ին
 Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ կասե՞ք ինձ եթե համայնքի ղեկավարի կողմից հայտարարված համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի աճուրդը ուղղորդվում է մասնակիցների միջև ծագած բուռն  վեճերով,հնարավոր է արդյոք օրենքով նախատեսված կարգով մինչ աճուրդի վերջանալը կասեցնել գործընթացը՝ հետագա համագյուղացիների միջև թեժ վեճերը նախորոք կանխելու նպատակով:
Վարկանիշ: 392  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 63
Պատասխանը տրվել է   02.05.2019, 10:59  -ին
Հարգելի Artur232,

Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդային կարգով օտարվում են ՀՀ հողային օրենսգրքի 67-70-րդ հոդվածներով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 12.04.2001 թ. թիվ 286 որոշման հավելվածի 5-րդ բաժնով սահմանված կարգով: Նշված իրավական ակտերով սահմանված չեն աճուրդի կասեցման հիմքեր, ուստի հնարավոր չէ կասեցնել աճուրդը: Նշեմ, որ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով սահմանված է աճուրդից հրաժարվելու կարգն ու պայմանները:
Վարկանիշ: 33  ♦   Հարց: 7  ♦   Պատասխան: 7
Պատասխանը տրվել է   02.05.2019, 12:13  -ին
Karine_A, որ խնդրեմ կոնկրետ աճուրդների մասով պրոֆեսյոնալ իրավաբանի ,կամ մասնագետի կոնտակտային տվյալներ կարո՞ղ եք տրամադրել՝հետագա համագործակցության նպատակով:
img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում