Հարգելի Artur232,
Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդային կարգով օտարվում են ՀՀ հողային օրենսգրքի
67-70-րդ հոդվածներով, «
Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 12.04.2001 թ. թիվ 286 որոշման հավելվածի
5-րդ բաժնով սահմանված կարգով: Նշված իրավական ակտերով սահմանված չեն աճուրդի կասեցման հիմքեր, ուստի հնարավոր չէ կասեցնել աճուրդը: Նշեմ, որ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի
12-րդ հոդվածով սահմանված է աճուրդից հրաժարվելու կարգն ու պայմանները: