ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Աշխատաժամանակ, հանգստի ժամանակ
Վճարովի արձակուրդ Պատասխանել
Վարկանիշ: 1  ♦   Հարց: 3  ♦   Պատասխան: 2
Հարցը տրվել է   15.04.2019, 12:11  -ին
Բարև ձեզ հարգելի մասնակիցներ: Կազմակերպությունում առկա  են մի քանի տարիների չօգտագործված արձակուրդներ: Հարցս հետևյալն է. կա՞ որևէ  ընդունված իրավական ակտ կամ որոշում, համաձայն որի հնարավոր  լինի տրամադրել վճարովի արձակուրդ ոչ թե ՀՀ ԱՕ սահմանված վերջին 18 ամսվա համար, այլ  ասենք 2015-2016 թթ-ի համար: 
Կանխավ շնորհակալություն
Վարկանիշ: 399  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 47
Պատասխանը տրվել է   16.04.2019, 15:07  -ին

Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի` յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ աշխատանքային տարում:
Նույն օրենսգրքի 167-րդ հոդվածով սահմանվում է ամենամյա արձակուրդի տեղափոխման և երկարաձգման դեպքերը և կարգը. մասնավորապես` տեղափոխված ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում, բայց ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը: Աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը կարող է տեղափոխվել և միացվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին:
Չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցումը կատարվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 170-րդ հոդվածով սահմանված կարգով և չափով:
Վերոնշյալ դրույթների մեկնաբանությունից բխում է, որ ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ աշխատանքային տարում: Որպես ընդհանուր կանոնից բացառություն, նախատեսված է, որ ամենամյա արձակուրդի տրամադրումը կարող է տեղափոխվել, սակայն ոչ ուշ քան 18 ամիս:
Հավելեմ, որ Ձեր կողմից բարձրացված հարցը, բացի վերոնշյալ դրույթներից, այլ իրավական ակտերով չի կարգավորվում:
Վարկանիշ: 1  ♦   Հարց: 3  ♦   Պատասխան: 2
Պատասխանը տրվել է   16.04.2019, 16:37  -ին
Շնորհակալ եմ հարգելի Անի
img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում