ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Այլ հարցեր
Աշխատանքային գրքույկ Պատասխանել
Վարկանիշ: 5  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 1
Հարցը տրվել է   31.05.2018, 15:01  -ին
Հարգելի՛ իրավաբաններ,

խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին` աշխատանքի ընդունվելիս արդյոք գործատուն իրավունք ունի պահանջելու աշխատանքային գրքույկ:

Կանխավ շնորհակալություն:
Վարկանիշ: 392  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 63
Պատասխանը տրվել է   31.05.2018, 18:01  -ին

Հարգելի՛ Ogtater_2

Համաձայն 22.06.2015 թվականի  «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-96-Ն օրենքի 8-րդ հոդվածի` աշխատանքային օրենսգրքի 89-րդ հոդվածում կատարվել են փոփոխություններ, որի համաձայն աշխատանքի ընդունվելու ժամանակ պահանջվող փաստաթղթերի ցանկից հանվել է աշխատանքային գրքույկը: Նույն օրենքի 9-րդ հոդվածով ուժը կորցրել է օրենսգրքի  աշխատանքային գրքույկի վերաբերյալ հոդվածը: Այսինքն 2017 թվականի հունվարի 1-ից աշխատանքային գրքույկները դուրս են եկել գործածությունից:


img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում