Հարգելի Olya,
Արձակման նպաստ չի վճարվում ՀՀ աշխատանքային օրենսգրքի
99-րդ հոդվածի 4-րդ մասով և
101-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում: Ձեր դեպքում, եթե լուծվում է հիմնական աշխատանքային պայմանագիրը, և չկա 101-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պայմանը, ապա գործատուն պարտավոր է ՀՀ աշխատանքային օրենսգրքի
129-րդ հոդվածով սահմանված կարգով և չափով վճարել արձակման նպաստ: