ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Ֆիզիկական անձինք
ՀՀ հաշվառում Պատասխանել
Վարկանիշ: 5  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 3
Հարցը տրվել է   13.03.2019, 22:13  -ին
Բարև ձեզ։
Տղա երեխան ծնվել է ՀՀ քաղաքացի, հետո այլ երկրի քաղաքացի դառնալուց հետո ծնողները հրաժարվել են երեխայի ՀՀ քաղաքացիությունից։ Հիմա, որոշ գործարքներ իրականացնելու համար, հարկավոր է, որ երեխան հաշվառվի ՀՀ–ում։ Հարցս հետևյալն է՝ ի՞նչ պարտավորություններ է իրենից ենթադրում հաշվառված լինելը, մասնավորապես հետաքրքրում է բանակի պահը։ Արդյոք հետագայում երեխան պարտավորվում է բանակում ծառայել, կամ այլ պարտավորություններ է ձեռք բերում ՀՀ-ի առջև։
Վարկանիշ: 156  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 19
Պատասխանը տրվել է   14.03.2019, 11:15  -ին
Հաշվառված լինել չլինելը որևէ նշանակություն չունի։ 

Կարևորը տղայի քաղաքացիությունն է։ Այն, որ նրա ծնողները հրաժարվել են ՀՀ քաղաքացիությունից և ձեռք բերել այլ երկրի քաղաքացիություն, դեռևս չի նշանակում որ դադարել է նրանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է ՀՀ նախագահի հրամանագրով։

Եթե չկա այդպիսի հրամանագիր, ապա նրանք և նրանց տղան դեռևս հանդիսանում են ՀՀ քաղաքացի և, հետևաբար, նա  ունի Հայաստանի պետության հանդեպ չկատարված պարտավորություններ։


Վարկանիշ: 5  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 3
Պատասխանը տրվել է   15.03.2019, 20:45  -ին
Շնորհակալ եմ։
img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում