ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Այլ հարցեր
Մայրության նպաստ Պատասխանել
Վարկանիշ: 5  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 3
Հարցը տրվել է   12.03.2019, 14:05  -ին
Բարև ձեզ: Կասեք խնդրում եմ, թե ի՞նչ նպաստ է հասնում 3-րդ բալիկին սպասող մորը, եթե առաջին երկու երեխաները ՀՀ քաղաքացիներ չեն: Ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր ներկայացնել:
Վարկանիշ: 392  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 63
Պատասխանը տրվել է   12.03.2019, 16:30  -ին

 Հարգելի AnnaHai,

 խնդրում եմ նշել, թե որ նպաստը նկատի ունեք` մայրության (հղիության և ծննդաբերության), թե երեխայի ծննդյան միանվագ նպաստը: Միաժամանակ նշեք երեխայի մոր քաղաքացիությունը, որտեղ է հաշվառված և ինչքան ժամանակ, ինչպես նաև աշխատում է, թե ոչ:
Վարկանիշ: 5  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 3
Պատասխանը տրվել է   13.03.2019, 14:10  -ին
 Նկատի ունեմ բոլոր հասանելիք նպաստները` թե՛ հղիության,  թե՛ ծննդաբերության և թե՛ երեխայի ծննդյան միանվագ նպաստը։ Երեխայի մայրը ՀՀ քաղաքացի է, միշտ հաշվառված է եղել Երևանում և չի աշխատում։
Վարկանիշ: 392  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 63
Պատասխանը տրվել է   13.03.2019, 17:24  -ին
   Հարգելի AnnaHai,

   Համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի` մայրության նպաստի իրավունք ունի ՀՀ բնակության վայրի հասցեով հաշվառված` հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ վարձու աշխատող կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ չհանդիսացող անձը: Նպաստը նշանակելու համար դիմողը նույն օրենքի 23.1-ին հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետում տարածքային կենտրոն է ներկայացնում ՀՀ կառավարության 08.10.2015թ. թիվ 1179-Ն որոշման 1-ին հավելվածի 4-րդ կետով սահմանված փաստաթղթերը:
   Համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կետիԵրեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք ունեն երեխայի (որի ծննդյան կապակցությամբ ծագել է ծննդյան միանվագ նպաստի իրավունքը, այսուհետ` նոր ծնված երեխա) ծնողը, որդեգրողը կամ խնամակալը (այսուհետ`ծնող): Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և նոր ծնված երեխան հաշվառված են ՀՀ-ում բնակության վայրի հասցեով, և նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է ՀՀ իրավասու մարմինը, կամ ծնողը և նոր ծնված երեխան դիմելու օրվա դրությամբ գտնվում են ՀՀ-ում (եթե նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը)»: Համաձայն ՀՀ կառավարության 06.03.2014թ. թիվ 275-Ն որոշման 1-ին հավելվածի 8-րդ կետի. «Նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս`հաշվի են առնվում նպաստը նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված (անկախ բնակության (հաշվառման) վայրից)`
1) նոր ծնված երեխայի ծնողներից (հորից և մորից) սերված երեխաները և զավակները (նոր ծնված երեխայի հարազատ քույրերն ու եղբայրները)....»: Վերոգրյալից հետևում է, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստի տրամադրման համար անհրաժեշտ պայման է ոչ թե մյուս երկու երեխաների քաղաքացիությունը, այլ հաշվառումը:
  Նպաստը նշանակելու համար դիմողը վերոնշյալ օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ կետում նշված ժամկետում տարածքային բաժին է ներկայացնում ՀՀ կառավարության 06.03.2014թ. թիվ 275-Ն որոշման 1-ին հավելվածի 3-րդ կետով սահմանված փաստաթղթերը:
  

   
Վարկանիշ: 5  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 3
Պատասխանը տրվել է   13.03.2019, 21:57  -ին
Շնորհակալ եմ պատասխանի համար։
img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում