|
Վարկանիշ: 392 ♦
Հարց: 0 ♦
Պատասխան: 63
Պատասխանը տրվել է 11.03.2019, 11:41 -ին
Հարգելի sveta1962, Համաձայն ՀՀ աշխատանքայի օրենսգրքի 147-րդ հոդվածի` ոչ աշխատանքային`տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:
|
|
Վարկանիշ: 13 ♦
Հարց: 8 ♦
Պատասխան: 7
Պատասխանը տրվել է 11.03.2019, 12:38 -ին
Karine_A, այսինքն եթե 4 ժամ մեկ հաստիքի վրա է 4 ժամ մյուս հաստիքի համարվում է ոչ լրիվ աշխատաժամանակ?
|
|
Վարկանիշ: 392 ♦
Հարց: 0 ♦
Պատասխան: 63
Պատասխանը տրվել է 11.03.2019, 15:11 -ին
Հարգելի sveta1962,
Նույն գործատուի մոտ երկու հաստիքներում համատեղությամբ աշխատելու դեպքում աշխատողի հետ կնքվում են երկու աշխատանքային պայմանագրեր, և յուրաքանչյուր հաստիքի համար աշխատաժամանակը հաշվառվում է առանձին: Ձեր նշած օրինակում յուրաքանչյուր հաստիքի համար աշխատաժամանակը համարվում է ոչ լրիվ և հետևաբար ոչ աշխատանքային`տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը չի կրճատվում մեկ ժամով:
|
|
Վարկանիշ: 13 ♦
Հարց: 8 ♦
Պատասխան: 7
Պատասխանը տրվել է 11.03.2019, 15:15 -ին
Karine_A,Շնորհակալություն
|