ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Անշարժ գույք
Անշարժ գույքի վաճառք Պատասխանել
Վարկանիշ: 33  ♦   Հարց: 7  ♦   Պատասխան: 7
Հարցը տրվել է   09.03.2019, 21:28  -ին
Բարև Ձեզ, 2017 թվականին ձեռք եմ բերել մեկ միավոր անշարժ գույք՝ 330քմ մակերեսով շինություն, այնուհետև 2019 թ-ին նշված գույքը բաժանել եմ երեք առանձին  մասերի՝ վաճառելու նպատակով: Նշեմ, որ բաժանված երեք գույքն էլ վաճառելու եմ 2019թ-ի ընթացքում: Հարցս հետևյալն է. 
   Հարկվելո՞ւ եմ արդյոք գույքերի վաճառքի արդյունքում և եթե այո, ապա ինչ կարգով:
Վարկանիշ: 156  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 19
Պատասխանը տրվել է   12.03.2019, 13:42  -ին
Եթե այդ շինությունները ՀՕ-ի 147 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի բ) ենթակետին համապատասխան հանդիսանում են ձեռնարկատիրական գործունեության առարկա, ապա այդ դեպքում եկամտային հարկը կհաշվարկվի ՀՕ 150 հոդվածի 10-րդ մասի 2-րդ կետին համապատասխան։
Վարկանիշ: 33  ♦   Հարց: 7  ♦   Պատասխան: 7
Պատասխանը տրվել է   12.03.2019, 17:22  -ին
 Հարգելի Rafik, գնել եմ որպես հասարակական շինություն, գործառնական նշանակությունը փոխել եմ բնակելիի և վաճառում եմ: Մանրամասնեմ՝ շինությունը երկհարկանի է գումարած նկուղ, միայն երկրորդ հարկի նշանակությունը դարձրել եմ բնակելի բնակարան,բայց առաջին հարկը և նկուղը և հողատարածքը մնացել են հասարակական:
Վարկանիշ: 156  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 19
Պատասխանը տրվել է   12.03.2019, 21:05  -ին
Բնակարանի վաճառքի դեպքում եկամտային հարկ չեք վճարի, իսկ մնացածի համար նայեք արդեն տրված պատասխանը
Վարկանիշ: 33  ♦   Հարց: 7  ♦   Պատասխան: 7
Պատասխանը տրվել է   12.03.2019, 22:36  -ին
Rafik շատ շնորհակալ եմ, մի հարց էլ եթե կարելի է. եթե 2019 թվականին ձեռք բերեմ բազմաբնակարան բնակելի շենք պատրաստի՝16 բնակարանով, մեկ տարի անց սկսեմ վաճառել երկրորդից սկսած պետք է հա՞րկ վճարեմ, նշեմ,որ բազմաբնակարանը ձեռք եմ բերելու որպես մեկ միավոր գույք հետո նոր բաժանեմ բնակարանների:
img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում