ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Անշարժ գույք
ՀՀ բնակավայրերի հողերի կադաստրային արժեք Պատասխանել
Վարկանիշ: 33  ♦   Հարց: 7  ♦   Պատասխան: 7
Հարցը տրվել է   09.03.2019, 21:17  -ին
Բարև Ձեզ, կասե՞ք Վեդի քաղաքի բնակավայրի հողի կադաստրային արժեքը:
Վարկանիշ: 190  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 26
Պատասխանը տրվել է   11.03.2019, 11:21  -ին
Հարգելի Artur232,

հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) կադաստրային արժեքի հաշվարկման կարգը սահանվում է ՀՀ հարկային օրենսգրքի 11-րդ բաժնի 1-ին հավելվածի 6-րդ բաժնում:
Վարկանիշ: 33  ♦   Հարց: 7  ♦   Պատասխան: 7
Պատասխանը տրվել է   11.03.2019, 13:34  -ին
Գաբրիելա, ես անցում կատարեցի Ձեր կողմից նշված հղումով, բայց այնտեղ միայն բանաձևեր էին և ես ոչ մի թիվ չունեմ ձեռքիս տակ, որ տեղադրեմ և ստանամ արդյունքը, ուստի խնդրում եմ, եթե գիտեք` կոնկրետ նշեք: Օրինակի համար նշեմ, որ Կոտայքի մարզ Քասախ համայնքի բնակավայրի հողի կադաստրային արժեքը 4524 դրամ է ք/մ -ի համար:
Վարկանիշ: 399  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 47
Պատասխանը տրվել է   11.03.2019, 15:09  -ին
Հարգելի Artur232,

 Վեդի քաղաքի բնակավայրերի հողերի կադաստրային արժեքը հաշվարկվում է ՀՀ կառավարության 24.12.2003 թիվ 1746-Ն որոշմամբ հաստատված կարգով:
Վերոնշյալ կարգի համաձայն
ԿԳհող = Աբազա x Մհող x Գգ, որտեղ`
ԿԳհող-գնահատվող հողամասի կադաստրային գինն է` Վեդի քաղաքի բնակավայրերի հողերի կադաստրային արժեքը,
Աբազա- բնակավայրերի հողերի մեկ քառ. մետր մակերեսի բազային արժեքն է` արտահայտված դրամով, որը համաձայն վկայակոչված որոշման 2-րդ կետի կազմում է 60000 ՀՀ դրամ
Մհող
-ն գնահատվող հողամասի մակերեսն է` արտահայտված քառ. մետրով,
Գգ-ն բնակավայրերի հողերի տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցն է, որը Վեդի քաղաքի բնակավայրերի հողերի դեպքում կազմում է 0.0207:
 
Վերոնշյալից հետևում է, որ Վեդի քաղաքի բնակավայրերի հողերի կադաստրային արժեքը կազմում է 1242 դրամ քառ. մետրի համար:
 



Վարկանիշ: 33  ♦   Հարց: 7  ♦   Պատասխան: 7
Պատասխանը տրվել է   11.03.2019, 15:19  -ին
Ani Hambardzumyan, շատ շնորհակալ եմ, բայց այս տվյալները ինչքանո՞վ են հավաստի, որովհետև զանգել եմ Վեդիի քաղաապետարան, ինձ պատասխանել են 500 քմ-ի համար 2,498,000 դրամ:
Վարկանիշ: 399  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 47
Պատասխանը տրվել է   13.03.2019, 12:57  -ին
 
Հարգելի Artur232,

 Զանգեք Վեդիի քաղաքապետարան և պահանջեք իրավական հիմնավորումներ, քանի որ, ինչպես վերը նշեցի, Վեդի քաղաքի բնակավայրերի հողերի կադաստրային արժեքը հաշվարկվում է ՀՀ կառավարության 24.12.2003 թիվ 1746-Ն որոշմամբ:
Վարկանիշ: 33  ♦   Հարց: 7  ♦   Պատասխան: 7
Պատասխանը տրվել է   13.03.2019, 13:17  -ին
Ani Hambardzumyan ես ճշտեցի, դուք իրավացի էիք՝ Ձեր նշված թիվը համապատասխանում էր իրականությանը,ինչի համար շատ շնորհակալ եմ:
Վարկանիշ: 1  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 1
Պատասխանը տրվել է   22.10.2019, 17:05  -ին
Կխնդրեմ Կիլիկիա թաղ., Այասի փող., կադաստրային արժեքը ասեք, իմ իմանալով IV գոտի է:
Վարկանիշ: 392  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 63
Պատասխանը տրվել է   23.10.2019, 17:49  -ին

Բնակավայրերի հողերի կադաստրային արժեքը հաշվարկվում է ՀՀ կառավարության 24.12.2003 թիվ 1746-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն:
img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում