ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Աշխատանքային պայմանագիր
Հարց համատեղ աշխատողների վերաբերյալ Պատասխանել
Վարկանիշ: 29  ♦   Հարց: 4  ♦   Պատասխան: 5
Հարցը տրվել է   28.05.2018, 16:27  -ին
Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին՝ համատեղ աշխատողին կրճատման ժամանակ արձակման նպաստ արդյոք հատկացվում է։ Կամ այլ ինչպիսի վճարումներ են հատկացվում։
Կանխավ շնորհակալ եմ։
Վարկանիշ: 190  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 26
Պատասխանը տրվել է   29.05.2018, 09:52  -ին
Հարգելի՛ Հակոբյան,

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 99-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` համատեղությամբ աշխատողի աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում համատեղությամբ աշխատողին արձակման նպաստ չի վճարվում:
Վարկանիշ: 29  ♦   Հարց: 4  ♦   Պատասխան: 5
Պատասխանը տրվել է   29.05.2018, 23:58  -ին
Գաբրիելա,

Շատ շնորհակալ եմ Գավրիելա, սակայն կցանկանայի նաև հարցնել` համտեղությամբ աշխատողի հետ վերջնահաշվարկի ժամանակ ոչինչ չի հատկացվում` այսինքն չօգտագործված արձակորդի օրերի  համար: Եվ դարձյալ նշեմ, որ ազատունը եղել է կրճատնան հոդվածի համաձայն:

Կանխավ շնորհակալ եմ:
Վարկանիշ: 29  ♦   Հարց: 4  ♦   Պատասխան: 5
Պատասխանը տրվել է   29.05.2018, 23:58  -ին
Գաբրիելա,

Շատ շնորհակալ եմ Գավրիելա, սակայն կցանկանայի նաև հարցնել` համտեղությամբ աշխատողի հետ վերջնահաշվարկի ժամանակ ոչինչ չի հատկացվում` այսինքն չօգտագործված արձակորդի օրերի  համար: Եվ դարձյալ նշեմ, որ ազատունը եղել է կրճատնան հոդվածի համաձայն:

Կանխավ շնորհակալ եմ:
Վարկանիշ: 392  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 63
Պատասխանը տրվել է   30.05.2018, 11:06  -ին

Հարգելի՛ Հակոբյան, 

Անկախ նրանից, թե ինչ հիմքով է ազատվում աշխատողը, աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված կարգով աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ: Վերջնահաշվարկի օրը համատեղությամբ աշխատողին ևս վճարվում է աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ, ինչպես նաև ամենամյա արձակուրդի չօգտագործած բոլոր օրերի համար դրամական հատուցում` համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 170-րդ հոդվածի:  

Վարկանիշ: 29  ♦   Հարց: 4  ♦   Պատասխան: 5
Պատասխանը տրվել է   30.05.2018, 11:58  -ին
Karine_A
Շատ շնորհակալ եմ։
img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում