ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Այլ հարցեր
Դրոշմանիշային վճար Պատասխանել
Վարկանիշ: 13  ♦   Հարց: 9  ♦   Պատասխան: 1
Հարցը տրվել է   26.02.2019, 12:08  -ին
Ինչպե՞ս հետ ստանալ դրոշմանիշային վճարը, երբ այն պահվել է երկու գործատուի կողմից:  Խնդրում եմ ուղարկել համապատասխան հղումը:
Վարկանիշ: 392  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 63
Պատասխանը տրվել է   26.02.2019, 12:52  -ին
  Հարգելի arpi,

  «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` եթե նույն ֆիզիկական անձն աշխատանքային պայմանագրով աշխատում է մեկից ավելի գործատուի մոտ, ապա այդ ֆիզիկական անձն իրավունք ունի սույն օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով և ժամկետներում դիմելու Հիմնադրամ` սույն մասում նշված` մեկից ավելի հիմքով վճարված (իրենց եկամուտներից հարկային գործակալի կողմից պահված) դրոշմանիշային վճարը հետ ստանալու համար: Դրոշմանիշային վճարները վերադարձվում են նույն օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետներում: 
  Դրոշմանիշային վճարների պարտավորություններից ավելի վճարված գումարները վերադարձնելու կարգը սահմանված է ՀՀ կառավարության 02.02.2017թ. թիվ 86-Ն որոշման 5-րդ հավելվածով:
Վարկանիշ: 13  ♦   Հարց: 9  ♦   Պատասխան: 1
Պատասխանը տրվել է   26.02.2019, 14:56  -ին
Շատ շնորհակալություն
img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում