ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Այլ հարցեր
Արձակուրդայինի հաշվարկ Պատասխանել
Վարկանիշ: 13  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 3
Հարցը տրվել է   22.02.2019, 13:01  -ին
Բարև ձեզ, խնդրում  եմ  օգնել,  2018 թվականի  մարտ ամսին  աշխատակցուհին գնացել  է  ֆիզ. արձակուրդ,  որի համար կատարվել է համապատասխան  վճարում,  սեպտեմբեր  ամսվա կեսին վերադարձել  է աշխատանքի,  2019 թ փետրվար ամսին ձևակերպվել է արձակուրդ,  ինչպես  է կատարվում  արձակուրդայինի հաշվարկը? 
Վարկանիշ: 399  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 47
Պատասխանը տրվել է   22.02.2019, 16:06  -ին

 ՀՀ աշխատանքային օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ամենամյա արձակուրդի համար գործատուն աշխատողին վճարում է միջին աշխատավարձ, որը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձը տրամադրվող արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով:
 Միջին աշխատավարձի հաշվարկման կարգը սահմանված է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածով, որի 2-րդ մասը կարգավորում է Ձեր կողմից բարձրացված հարցը:
Վարկանիշ: 13  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 3
Պատասխանը տրվել է   22.02.2019, 16:46  -ին
Ani Hambardzumyan,  Շնորհակալ  եմ,  եթե  ճիշտ  հասկացա տվյալ դեպքում միջին աշխատավարձի փոխարեն հաշվարկման համար հիմք է ընդունվում աշխատողի համար օրենսդրությամբ սահմանված պաշտոնային դրույքաչափը կամ աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին իրավական ակտով սահմանված ամսական աշխատավարձը։  Խնդրում  եմ ուղղել եթե սխալվում  եմ
Վարկանիշ: 399  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 47
Պատասխանը տրվել է   22.02.2019, 17:17  -ին

Հարգելի Hayzan,
Ոչ,
Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերության`եթե արձակուրդի համար վճարվող միջին աշխատավարձը հաշվարկելիս ֆիզ. արձակուրդում գտնվելու պատճառով 12 ամիսները չեն ձևավորվում, ապա աշխատողի միջին աշխատավարձի չափը հաշվարկվում է` տվյալ ժամանակահատվածում մյուս բոլոր ամիսների ընթացքում աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների ընդհանուր գումարն այդ ամիսների թվի վրա բաժանելու միջոցով:
Այսինքն 12 ամիսների փոխարեն միջին աշխատավարձը հաշվարկելու համար հիմք ենք ընդունում  միայն այն ամիսների համար հաշվարկված աշխատավարձերի գումարը, որոնց ընթացքում անձը չի գտնվել ֆիզ.արձակուրդում և բաժանում ենք միայն այդ ամիսների թվի վրա:

Վարկանիշ: 13  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 3
Պատասխանը տրվել է   22.02.2019, 17:32  -ին
Ani Hambardzumyan,  պետք է հասկանալ,  որ ոչ լրիվ աշխատած  ամիսը  նույնպես ներառվում  է հաշվարկի Մեջ?  տվյալ  դեպքում  միջին աշխատավարձըկհաշվարկի 2018թ. ին սեպտեմբերի 16-ից մինչև 2019թ հունվարի31 հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների ընդհանուր գումարն այդ ամիսների թվի' 5-ի վրա բաժանելու միջոցով
Վարկանիշ: 399  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 47
Պատասխանը տրվել է   22.02.2019, 17:54  -ին
 
Միջին աշխատավարձը հաշվարկելիս հիմք են ընդունվում միայն ամբողջական ամիսները, այսինքն սեպտեմբեր ամիսը չի հաշվարկվում:
Վարկանիշ: 13  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 3
Պատասխանը տրվել է   22.02.2019, 18:16  -ին
Շատ շնորհակալ եմ հարգելի Ani Hambardzumyan
img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում