ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Այլ հարցեր
Մայրության նպաստը մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի ընթացքում Պատասխանել
Վարկանիշ: 23  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 11
Հարցը տրվել է   11.02.2019, 17:55  -ին
Հարգելի մասնակիցներ

Աշխատակցուհին գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում և 2-րդ երեխային է սպասում։
Ներկայացրել է հղիության և ծննդաբերության անաշխատունակության թերթիկ։

Ինչպե՞ս պետք է հաշվարկվի մայրության նպաստը այս դեպքում։

Վարկանիշ: 399  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 47
Պատասխանը տրվել է   12.02.2019, 12:01  -ին

Հարգելի VardanR,

   «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն`մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու դեպքում վարձու աշխատողներին մայրության նպաստը տրվում է ընդհանուր հիմունքներով` հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան մինչև աշխատողի աշխատանքի անցնելը:

 Իսկ  մայրության նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման կարգը սահմանվում է
««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» ՀՀ կառավարության 14.07.11 թիվ 1024-Ն որոշման 2-րդ հավելվածի 1-ին գլխով:




Վարկանիշ: 23  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 11
Պատասխանը տրվել է   12.02.2019, 13:01  -ին
Շնորհակալություն

կարգի 23-րդ կետի համաձայն խնամքի արձակուրդում գտնվելու ամիսների համար որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով սահմանված (անկախ հաշվարկվելու հանգամանքից) կամ հաշվարկված հիմնական աշխատավարձը։

Խնամքի արձակուրդը սկսվում է անմիջապես հղիության և ծննդաբերության արձակուրդից հետո։ Այսինքն տառացիորեն եթե նայենք խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամիսը հղիության և ծննդաբերության արձակուրդի վերջին ամիսն է, որի ընթացքում աշխատակցուհին չի աշխատել և աշխատավարձ չի ստացել։

Ո՞ր ամիսը պետք է դիտարկել որպես խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամիս՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի վերջին ամիսը, թե՞ հղիության և ծննդաբերության արձակուրդին նախորդող ամիսը, երբ 
աշխատակցուհին աշխատել է և նրա համար աշխատավարձ է հաշվարկվել և վճարվել։

Խնդիրն այնն է, որ աշխատանքային պայմանագիրը գործարքային է, և եթե որպես խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամիս ընդունենք հղիության և ծննդաբերության արձակուրդի վերջին ամիսը, ապա այդ ամսվա համար ըստ աշխատանքային պայմանագրի հաշվարկված հիմնական աշխատավարձը 0 դրամ է։




Վարկանիշ: 399  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 47
Պատասխանը տրվել է   12.02.2019, 15:05  -ին
 
  Կարգի 23-րդ կետի համաձայն խնամքի արձակուրդում գտնվելու ամիսների համար որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով սահմանված (անկախ հաշվարկվելու հանգամանքից) կամ հաշվարկված հիմնական աշխատավարձը։

Նորմը պետք է մեկնաբանել տառացիորեն. մասնավորապես եթե հղիության և ծննդաբերության արձակուրդից հետո անձը աշխատանքի դուրս չի եկել, ապա խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամիս պետք է համարել հղիության և ծննդաբերության արձակուրդի վերջին ամիսը: Սակայն մայրության նպատի հաշվարկման հիմք հանդիսացող միջին ամսական աշխատավարձը չի կարող 0 լինել:
Մասնավորապես`
«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` եթե օրենքով սահմանված կարգով հաշվարկված` վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից, ապա մայրության նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից:

Նվազագույն ամսական աշխատավարձը սահմանվում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով:


Վարկանիշ: 23  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 11
Պատասխանը տրվել է   12.02.2019, 17:57  -ին
Շնորհակալություն հարգելի Անի։

Եվ ևս մեկ հարց դրա հետ կապված։ Ինչպես հաշվարկել ամսվա եկամուտը, եթե այդ ամիսը ներառում է և՛ հղիության և ծննդաբերության արձակուրդի օրեր և՛ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդի օրեր։

Կարգի 22-րդ կետը սահմանում է միայն հղիության և ծննդաբերության արձակուրդի օրերի համար հաշվարկի կարգը։ Իսկ ինչպե՞ս հաշվարկել մնացած օրերի համար։ 
Վարկանիշ: 399  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 47
Պատասխանը տրվել է   13.02.2019, 17:26  -ին
 
«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ` խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը:

Քանի որ Ձեր օրինակում այդ ամսվան նախորդող ամսում աշխատակիցը գտնվել է հղիության և ծննդաբերության արձակուրդում և նրա եկամուտը կազմել է 0 դրամ, ապա հիմք ընդունելով վերոնշյալ նորմը և նույն օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասը` «...նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը պետք է համարել նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը»` 27500 ՀՀ դրամ:
Վարկանիշ: 23  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 11
Պատասխանը տրվել է   14.02.2019, 11:01  -ին
Հարգելի Անի
Այսինքն ստացվում է, որ եթե մարտ ամսվա 30 օրը աշխատակիցը գտնվել է հղիության և ծննդաբերության արձակուրդում և այդ 30 օրվա համար կարգի 22-րդ կետի համաձայն հաշվարկվել է 300.000 դրամ իսկ նույն ամսվա 1 օրը գտնվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, ապա տվյալ ամսվա համար որպես եկամուտ պետք է ընդունել 27500 դրա՞մ։
Խնդրում եմ այս հարցին էլ պատասխանել



Վարկանիշ: 156  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 19
Պատասխանը տրվել է   15.02.2019, 13:12  -ին
Հարգելի VardanR,

«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ` խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը:

Նորմը պետք է մեկնաբանվի հետևյալ կերպ՝ եթե տվյալ ամսում աշխատակիցը գոնե 1 օր գտնվել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, ապա տվյալ ամսվա համար  որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը:

Հետևաբար, Ձեր օրինակում որպես մարտ ամսվա եկամուտ պետք է ընդունել 27500 դրամը։
Վարկանիշ: 23  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 11
Պատասխանը տրվել է   15.02.2019, 16:36  -ին
Շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին  սպառիչ պատասխանների համար
img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում