ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ, ՀԱՇՎԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ► Այլ հարցեր
Դրոշմանիշային վճար Պատասխանել
Վարկանիշ: 5  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 0
Հարցը տրվել է   05.02.2019, 23:36  -ին
Բարև Ձեզ, ասացեք խնդրեմ, ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատողի համար գործատուն պետք է դրոշմանիշի 1000 դրամը փոխանցի:
Վարկանիշ: 399  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 47
Պատասխանը տրվել է   06.02.2019, 14:44  -ին

Հարգելի Վիկա,

Համաձայն «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի` մայրության նպաստի միջոցով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված` հղիության և ծննդաբերության արձակուրդի (արձակուրդի իրավունք ունենալու) ժամանակահատվածում մասնակիորեն կամ ամբողջությամբ փոխհատուցվում է սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված անձանց հղիության և ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության հետևանքով կորցրած աշխատավարձը (եկամուտը), որն անձը ստանում էր կամ կարող էր ստանալ:

Վերոնշյալից բխում է, որ մայրության նպաստը պետության կողմից աշխատավարձի փոխարեն վճարվող փոխհատուցում է, այլ ոչ թե աշխատավարձ:

Իսկ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, թե ովքեր չեն վճարում դրոշմանիշային վճար:

Վերոգրյալից հետևում է, որ հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող անձին վճարված նպաստից դրոշմանիշային վճար չի պահվում:


img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում