ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Իրավաբանական անձինք
Առուվաճառքի պայմանագիր իրավաբանական և ֆիզիկական անձանց միջև Պատասխանել
Վարկանիշ: 1  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 0
Հարցը տրվել է   04.02.2019, 12:24  -ին
Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն կարող է արդյոք տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագրի հիման վրա գումարի հանձնման-ընդունման ակտ կնքել գնորդ-ֆիզիկական անձի հետ։ Ավելի կոնկրետ՝ տիպային պայմանագրում նշվում է, որ գումարը վճարված է, բայց գնորդի հետ պայմանավորվածություն կա երկու ամսվա ընթացքում։ Շնորհակալություն։
Վարկանիշ: 156  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 19
Պատասխանը տրվել է   04.02.2019, 13:58  -ին
Առուվաճառքի պայմանագրում ներառեք Ձեր բոլոր պայմանավորվածությունները գնորդի հետ, այդ թվում նաև գումարը վճարելու ձևը և ժամանակացույցը:

Տիպային պայմանագրերում «գումարը վճարված է» արտահայտությունը չի արտահայտում իրական պատկերը:

Երկու ամսվա ընթացքում վճարելու ժամանակ գնորդը կարող է փոխանցել գումարը Ձեր բանկային հաշվին կամ կանխիկ մուծել Ձեր դրամարկղ, որի համար ՀԴՄ կտրոն կտրամադրվի: Գումարի հանձնման-ընդունման ակտ գոյություն չունի: Հանձնման-ընդունման ակտ կարող եք կազմել տրանսպորտային միջոցի համար:
img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում