ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Այլ հարցեր
Չօգտագործված արձակուրդի օրերի վերաբերյալ Պատասխանել
Վարկանիշ: 13  ♦   Հարց: 8  ♦   Պատասխան: 7
Հարցը տրվել է   31.01.2019, 15:02  -ին
Աշխատակիցը իր ձևակերպված արձակուրդի օրերը չի օգտագործել հետագայում օգտագործելու նպատակով: Խնդրում եմ պատասխանել` ներքին կանոնակարգով պետք է առաջնորդվել, թե իրավական ակտով: 
Վարկանիշ: 28  ♦   Հարց: 5  ♦   Պատասխան: 11
Պատասխանը տրվել է   31.01.2019, 17:23  -ին
   
    Հարգելի sveta1962,
  
    Խնդրում ենք մանրամասնել Ձեր հարցը: Արդյո՞ք արձակուրդը ձևակերպված է եղել հրամանով և աշխատակցին վճարվել է միջին աշխատավարձ: Միաժամանակ խնդրում ենք նշել, թե ինչ նկատի ունեք «ներքին կանոնակարգով առաջնորդվել» ասելով:
Վարկանիշ: 13  ♦   Հարց: 8  ♦   Պատասխան: 7
Պատասխանը տրվել է   01.02.2019, 08:53  -ին
Anna_84,Ձևակերպված է եղել հրամանով սակայն աշխատակիցը եկել է աշխատանքի օրերը հետագայում օգտագործելու համար:
Վարկանիշ: 392  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 63
Պատասխանը տրվել է   01.02.2019, 12:54  -ին
     Հարգելի sveta1962,

   ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանվել են տրամադրված արձակուրդը չօգտագործելու հետևյալ դեպքերը`ամենամյա արձակուրդից հետ կանչելը (166-րդ հոդված) և ամենամյա արձակուրդի տեղափոխումը և երկարաձգումը (167-րդ հոդված):
  Մասնավորապես, համաձայն 167-րդ հոդվածի 2-րդ մասի` եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պատճառները կամ այլ պատճառներ (որոնց հետևանքով ամենամյա արձակուրդը հնարավոր չէ օգտագործել) առաջացել են մինչև ամենամյա արձակուրդն սկսվելը, ամենամյա արձակուրդը տեղափոխվում է այլ ժամանակ: Եթե այդ պատճառներն առաջացել են ամենամյա արձակուրդի ընթացքում, ապա ամենամյա արձակուրդը երկարաձգվում է համապատասխան օրերի քանակով:
   Ամենամյա արձակուրդի տրամադրումը, հետ կանչելը, տեղափոխումը և երկարաձգումը ձևակերպվում է հրամանով:
  Հետևաբար, Ձեր նշած դեպքը չի կարգավորվում ՀՀ օրենսդրությամբ, եթե չեն պահպանվել վերը նշված դրույթները և արձակուրդի տեղափոխումը եղել է ներքին պայմանավորվածությամբ:
img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում