ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ, ՀԱՇՎԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ► Եկամտային հարկ
Հիմնադիրի շահաբաժնից եկամտային հարկ Պատասխանել
Վարկանիշ: 1  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 0
Հարցը տրվել է   11.01.2019, 20:04  -ին
ՍՊԸ-ի հիմնադիրի շահաբաժնից հարկում կատարելու համար, տարվա հասույթից հանում ենք ծախսերը, իսկ շրջ. հարկը, գույքահարկը, հողի հարկը հանում ենք? նոր հարկում եկամտային հարկով:
Վարկանիշ: 392  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 63
Պատասխանը տրվել է   18.01.2019, 18:21  -ին
      Հարգելի hashas,

      Շահաբաժինները բաշխվում են մաքուր շահույթից, որն էլ ձևավորվում է ստացված հասույթից բոլոր ծախսերը (այդ թվում անուղղակի հարկերը) նվազեցնելուց հետո:
     Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետի` շահաբաժինը կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում մասնակցությունից (բաժնետոմսից, բաժնեմասից, փայաբաժնից) կամ համատեղ գործունեությունից, որպես շահույթի բաշխում (այդ թվում` միջանկյալ բաշխում), մասնակցի ստացած կամ ստացման ենթակա եկամուտ է:  
     Հետևաբար, հասույթից ծախսերը և անուղղակի հարկերը նվազեցնելուց հետո ՀՀ հարկային օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հարկային գործակալի կողմից հաշվարկվում և պահվում է եկամտային հարկը` նույն օրենսգրքի 150-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված դրույքաչափերով: 
img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում