ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Աշխատանքային պայմանագիր
Աշխատանքային պայմանագիր Պատասխանել
Վարկանիշ: 1  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 3
Հարցը տրվել է   09.01.2019, 04:08  -ին
Խնդրում եմ ասացեք , եթե աշխատանքային պայմանգիրը կնքված է լինում մեկ տարով, պայմանագիրը լուծվելու դեպքում լինում է վերջնահաշվարկ, թե ոչ: Եթե տարին վերջացել է և չի կատարվել վերջնահաշվարկ ու գումարը չի փոխանցվել, հաջորդ տարի աշխատանքային օրերը սկսվելուց հետո քանի օրում է կատարվում :
Վարկանիշ: 399  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 47
Պատասխանը տրվել է   09.01.2019, 10:31  -ին

  Հարգելի Annie,

  ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջների համաձայն` գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ անկախ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերից և ժամկետներից:
  Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի` աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե սույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ:
 Եթե գործատուն իրենից անկախ պատճառներով Ձեզ հետ վերջնահաշվարկ չի կատարել, ապա Դուք կարեղ եք վերջնահաշվարկ կատարելու վերաբերյալ ներկայացնել պահանջ, իսկ գործատուն պարտավորվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում աշխատողին վճարել աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ:
Վարկանիշ: 1  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 3
Պատասխանը տրվել է   09.01.2019, 10:55  -ին
Իսկ ինչպես են կատարում վերջնահաշվարկ:
Շնորհակալություն:
Վարկանիշ: 1  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 3
Պատասխանը տրվել է   09.01.2019, 10:55  -ին
Իսկ ինչպես են կատարում վերջնահաշվարկ:
Շնորհակալություն:
Վարկանիշ: 392  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 63
Պատասխանը տրվել է   09.01.2019, 12:23  -ին

  Հարգելի Annie,

  Վերջնահաշվարկ կատարելիս գործատուն աշխատանքային պայմանագրի լուծման օրվա դրությամբ հաշվարկում և աշխատողին է վճարում չվճարված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները, ներառյալ չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցումը` համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասի: Նշված հատուցման չափը որոշվում է աշխատողի միջին օրական աշխատավարձը ամենամյա արձակուրդի չօգտագործված բոլոր օրերի թվով բազմապատկելու միջոցով:
Վարկանիշ: 1  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 3
Պատասխանը տրվել է   09.01.2019, 12:45  -ին
Շնորհակալ եմ շատ:
img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում