ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Այլ հարցեր
Ծանուցում էական պայմաններ փոփոխության հետ կապված Պատասխանել
Վարկանիշ: 1  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 1
Հարցը տրվել է   20.12.2018, 14:49  -ին
Մեր կազմակերպության լաբորատորիայի մեկ աշխատակցի ընդունում ենք մեր կազմակերպության ներքո գործող արտադրությունում դիստրիբյուտոր: Նրա հիմական աշխատաժամանակը 8 ժամ է, իսկ արտադրությունում նրան ընդունում ենք 2 ժամով: Այս դեպքում պետք է 2 ամիս առաջ ծանուցել 105 հոդվածի համաձայն էական պայմանների փոփոխության հետ կապված, թե ոչ:
Վարկանիշ: 392  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 63
Պատասխանը տրվել է   21.12.2018, 15:38  -ին
    Հարգելի anna zakaryan,

     Ձեր հարցը կարգավորվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 99-րդ հոդվածով: Այսինքն աշխատանքի էական պայմանները չեն փոփոխվում, և աշխատողի հետ համատեղության կարգով կնքվում է ևս մեկ աշխատանքային պայմանագիր:
     Ինչ վերաբերում է աշխատաժամանակին, նշեմ,որ նույն օրենսգրքի 139-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն.
«... երկու և ավելի աշխատանքային պայմանագրերով աշխատողի ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը (ներառյալ` հանգստի և սնվելու համար ընդմիջումները) չի կարող անցնել օրական 12 ժամից»:
 
img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում